Անցնող այս շաբաթվա սկզբում, բրիտանական և այլ երկրների
մամուլում գրեթե կայացած էին համարում Արսենալի ֆրանսիացի կիսապաշտպան
Սամիր Նասրիի՝ Մանչեթեր Սիթի տեղափոխվելու փաստը: Մինչև անգամ նշվում էր,
որ արդեն ուրբաթ կլինի պաշտոնական հայտարարություն, սակայն ինչպես տեսնում
ենխ ուրբաթն անցավ և ոչ մի նորություն չկա, թե Նասրին արդեն Սիթիում է:
Փոխարենը, արաջ է քաշվում նոր սցենար, որի դեպքում միայն Արսենալը
կհամաձայնի հրաժարվել Նասրիի ծառայություններից:
Այդպիսով, ըստ The Sun-ի, Արսենալը կրկին մերժել է Սիթիի առաջարկը,
սակայն ներկայացրել է իր տարբերակը, ըստ որի՝ Նասրիի փոխարեն, Սիթին
լոնդոնյան ակումբին է տալիս Կառլոս Տևեսին: Բնականաբար, արգենտինացի
հարձակվողի տրանսֆերային արժեքն աավելի բարձր է գնահատվում և աղբյուրը
հայտնում է, թե Արսենալը պատրաստ է Նասրիի հետ Սիթիին տալ ևս 10-12 միլիոն
եվրո: «Տևեսը կբարձրացնի յուրաքանչյուր թիմի խաղամակարդակը: Շատ գործ կա
անելու, որպեսզի այդ գործարքը կայանա: Եթե ցանկություն լինի երկու կողմերից
էլ, կարող է և այդպես լինել»,- ասել է Sun-ին՝ Արսենալի
ներկայացուցիչներից մեկը:
Ի դեպ, անգլիացիներն արդեն ծաղրանքով նշում են, որ եթե Տևեսը տեղափոխվի
Արսենալ, ապա իր ընտանիքին ավելի մոտ կլինի ևս 200 կիլոմետրով: Հիշեցնենք,
որ Տևեսը ցանկանում է հեռանալ Մանչեսթեր Սիթիից, քանի որ ցանկանում է մոտ
լինել իր ընտանիքին. նրա կինը կտրականապես դեմ է Անգլիա տեղափոխվելու
տարբերակին:
|