Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Июнь » 18
Մալագան ցանկանում է ձեռք բերել Դրոգբային

Իսպանական Մալագայի ուշադրության կենտրոնում է հայտնվել Չելսիի հարձակվող Դիդիե Դրոգբան, տեղեկացնում է Tuttomercatoweb.com-ը:

Նշվում է, թե մի քանի օր առաջ, Դրոգբան եղել է Մալագայում, ուր, հավանական է, որ անկացրել է նախնական բանակցություններ:

Հավելենք, որ իվուարցու տրանսֆերային արժեքը, չնայած 33-ամյա հասակին, այժմ գնահատվում է 35 միլիոն եվրո:


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Գործակալ. Լասսանա Դիարրան չի ցանկանում հեռանալ Ռեալից

Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Լասսանա Դիարրայի գործակալ Ջոն Ուիլիամսը հայտարարել է, որ ֆուտբոլիստը մտադրություն չունի հեռանալ Արքայական ակումբից:

«Լասսը, ներկա պահին, գտնվում է արձակուրդում և չի թաքնվում ակումբի ներկայացուցիչներից: Նա նրանց հետ սառը պատերազմ չի վարում: Դիարրան հարգում է ակումբը և շեշտում է, որ չկա որևէ կոնֆլիկտ»,- հայտարարել է գործակալը:

Հիշեցնենք, որ Դիարրան հայտարարել էր, թե հեռանալու է Ռեալից, քանի որ ոչ միշտ է տեղ գտնում թիմի մեկնարկային կազմում:


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Տորրեսը ցանկանում է մոռանալ

Չելսիի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսն անդրադարձել է նախորդ մրցաշրջանում իր մրցելույթներին և նշել, որ այն ամենավատն է եղել Անգլիայում անցկացրած տարիների ընթացքում:

«Անցյալ մրցաշրջանն իմ համար վատագույնն էր Անգլիայում: Ցանկանում եմ մոռանալ այն, ինչ որ եղել է: Չեմ փոշմանել, որ եկա Չելսի: Ես համոզված եմ, որ երբ Չելսին կգտնի իր ռիթմը՝ թիմը կդառնա անհաղթելի»

«12 գոլ մեկ մրցաշրջանում՝ ոչինչ է ինձ համար: Հանդես չեկա իմ իմ հնարավորությունների համաձայն ոչ Չելսի ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Առաջիկա օրերին Բոյանը կարող է տեղափոխվել Ռոմա

Իսպանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, առաջիկա օրերին սպասվում է, որ Բոյան Կրկիչը Բարսելոնայից կտեղափոխվի Ռոմա: Այդ տրանսֆերի հարցում մեծ է դերը Ռոմայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, ով ցանկանում իր իր նոր թիմի առջևի գծում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստին: Իբրև տրանսֆերային արժեք նշվում է 10 միլիոն եվրո գումար:

«Բոյանը կփոխարինի Վուչինիչին, ով տեղափոխվելու է Յուվենթուս»,- գրում է AS-ը, իսկ Sport-ը նշում է, թե Բարսելոնան համաձայն է այդ տրանսֆերին, սակայն ունի ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստի

Goal.com-ը տեղեկացնում է, որ բրազիլական Սան Պաուլո ակումբի կենտրոնական կիսապաշտպան Կասեմիրոն գտնվում է Բարսելոնայի նշանառության տակ: Այդ ֆուտբոլիստը Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի անդամ է, որը նվաճեց Ամերիկայի գավաթը:

Բացի կատալոնյան ակումբից, Կասեմիրոյի ծառայություններով են հետաքրքրված նաև Ինտերը, Ատլետիկոն, Սևիլիան և Վիլիառեալը:

Աղբյուրի համաձայն, բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է հինգ միլիոն եվրո:


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Յուվենթուսը հետաքրքրված է Դրենտեով

Tuttomercatoweb-ը տեղեկացնում է, որ Թուրինի Յուվենթուսը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Ռոյստոն Դրենտեին, ով անցյալ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Հերկուլեսի կազմում:

Նշվում է, թե Յուվենթուսի համար հեշտ կլինի ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, քանի որ Արքայական ակումբում նրա հետ այլևս հույսեր չեն կապում:


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Վուչինիչը մերժել է Բլեքբերն տեղափոխվելու առաջարկը

Footballpress.net-ը տեղեկացնում է, որ Ռոմայի հարձակվող Միրկո Վուչինիչը մերժել է անգլիական Բլեքբերնում ֆուտբոլային իր կարիերան շարունակելու առաջարկը:

Նշվում է, որ ֆուտբոլիստին ձեռքբերլու հիմնական հավակնորդը համարվում է Թուրինի Յուվենթուսը:

Հավելենք, որ Վուչինիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո:


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Կանուտեն կշարունակի հանդես գալ Սևիլիայում

Սևիլիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի հարձակման առաջատար Ֆրեդերիկ Կանուտեն մյուս մրցաշրջանում ևս կշարունակի իր մրցելույթներն անդալուզիան այդ ակումբում:

Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, թե Կանուտեն պատրաստվում է հեռանալ Սևիլիայից և կարող է իր կարիերան շարունակել Քաթարում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում:


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացան երկու հանդիպումներ

Հունիսի 18-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները`

«Շիրակ»-«Բանանց» 1:1 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար`
Զավեն Հովհաննիսյան
Գոլերը` Կարեն Ն. Խաչատրյան, 66 («Շիրակ»), Արսեն Բալաբեկյան, 75 («Բանանց»)

«Փյունիկ»-«Արարատ» 1:0 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Արման Ամիրխանյան
Գոլը` Էդգար Մանուչարյան, 32, 11մ


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Sports Illustrated. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսսին է

Sports Illustrated-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների «Fortunate 50» ցանկը, որի համաձայն, ֆուտբոլիստների մեջ, ամենաշատը վճարվում է Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն, իսկ երրորդում՝ Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռունին:

Մարզիկների տարեկան եկամուտը հաշվելու հարցում նկատի են առնվում նրանց աշխատավարձերը, բոնուսները և գովազդներից ստացվող գումարները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացն ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

ՊՍԺ-ի արաբ սեփականատերերը ցանկանում են մեծ տրանսֆերներ իրականացնել

Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն, ՊՍԺ-ի արաբ սեփականատերերը ցանկանում են տրանսֆերային այս պատուհանի ընթացքում ծախսել շուրջ 150 միլիոն եվրո:

Լեոնարդոյի համաձայնությունը ստանալուց հետո, ով, ամենայն հավանականությամբ, կզբաղեցն ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Июнь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930