Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Июнь » 13
Վան Պերսիի խոսքերն աղավաղել են

Վան Պերսիի խոսքերն աղավաղել են



«Արսենալի» հոլանդացի հարձակվողը շտապել է հերքել անգլիացի ֆուտբոլիստների հասցեին իր «քննադատությունը», հաղորդում է football.ua-ն:


Երեկ տարածվել էր Ռոբին վան Պերսիի հարցազրույցը, որտեղ նա մեղադրում է մի շարք անգլիացի իր կոլեգաներին անհոգ կյանք վարելու մեջ, մասնավորապես ասվում էր. «Նման մոտեցմամբ ֆուտբոլում երկար չես մնա' առողջությունը թույլ չի տա»:


Բայց 27-ամյա հոլանդացին արագ հերքել է դա` նշելով, որ իր խոսքերը կտրել են կ ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Մակլարենը վերադարձել է Անգլիական ֆուտբոլ

Մակլարենը վերադարձել է Անգլիական ֆուտբոլ

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստիվ Մակլարենը վերադառնում է անգլիական ֆուտբոլ։ Երկուշաբթի 50-ամյա մասնագետը գլխավորել է «Նոտինհեմ Ֆորեստը»։

 

Ինչպես հիշեցնում է terrikon.com-ը, Մակլարենը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվելուց հետո, գլխավորել է հոլանդական «Տվենտեն», որը 2010թ. դարձել է երկրի չեմպիոն։ Մակլարենի վեջին աշխատավայրը եղել է գերմանական «Վոլֆսբուրգը», որն այս տարվա փետրվարին անգլիացուն հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։

 

 



Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Ուղղեք Ձեր հարցերը Ռոբերտ Արզումանյանին

Ուղղեք Ձեր հարցերը Ռոբերտ Արզումանյանին

Հայաստանի հավաքականի և լեհական «Յագելոնիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այս օրերին գտնվում է Երևանում։

Վաղը՝ հունիսի 14-ին, Արզումանյանը կլինի ArmSport.am-ի հյուրը։ Ձեր հարցերը կարող եք ուղարկել editor@armsport.am հասցեին։

Ցանկալի է, որ նշեք նաև Ձեր տարիքը, մասնագիտությունը ու բնակավայրը։

Ռոբերտ Արզումանյան

Ծնվել է՝
24.07.1985թ. Երևանում

Ամպլուան՝
պաշտպան

Կարիերան

2003-07թթ.
«Փյունիկ», Երևան
2008-10թթ.
«Ռանդերս», Դանիա
2011թ.
«Յագելոնիա», Լեհաստան

Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել 4 գնդակ,
Հայաստանի երիտասարդական հավաք ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Անդրանիկ Սարգսյան. Ունեի ներքին զգացողություն, որ գոլ եմ խփելու

Անդրանիկ Սարգսյան. Ունեի ներքին զգացողություն, որ գոլ եմ խփելու

Երեկ կայացած  "Միկա"- "Գանձասար" հանդիպման ելքը վճռվեց  հիմնական ժամանակի վերջին  րոպեին, երբ հյուրերի կիսապաշտպան Անդրանիկ Սարգսյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասում: ArmSport.am- ի հետ զրույցում ֆուտբոլիստը վստահեցրեց , որ հանդիպումից առաջ ներքին զգացողություն ուներ, որ դառնալու է գոլի հեղինակ:

- Թիմը մտավախություն չունե՞ր, որ այդ խաղում 3 միավոր չի վաստակի:


- Այդպիսի մտավախություն կար, քանի որ խաղը մոտենում էր ավարտին, սակայն մեզ չէր հաջողվում գոլ խփել: Սակայն, քանի դեռ հանդիպումը չի ավարտվել, հո ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Բուֆոն. Վստահ եմ, որ կմնամ Յուվենտուսում

Բուֆոն. Վստահ եմ, որ կմնամ Յուվենտուսում

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ  չի պատրաստվում լքել թիմը՝ չնայած, որ նրանով հետաքրքրվում են «Ռոման» և «Արսենալը»։

 

«Մենք խոսել ենք գլխավոր մարզիչի հետ, նա ինձ շատ կարևոր բաներ է ասել, որոնք ինձ ստիպեցին զգալ, որ ես պարտավոր եմ մնալ թիմում, - Բուֆոնի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին։ - Մոտ ժամանակներում «Յուվենտուսը» նոր խաղացողներ ձեռք կբերի, որոնք կօգնեն նրան վերադառնալ նախկին դիրքեր։ Հաջորդ մրցաշրջանում մենք ցույց կտանք հիանալի արդյունք։ Ես 100 տոկոսով համոզված եմ, որ կմնամ «Յուվենտուսում»։

&nb ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Էվերտոնը ցանկանում է ձեռք բերել Սերխիո Կանալեսին

Էվերտոնը ցանկանում է ձեռք բերել Սերխիո Կանալեսին

«Ռեալի» կիսապաշտպան Սերխիո Կանալեսը կարող է հաջորդ մրցաշարը անցկացնել անգլիական Պրեմիեր լիգայում, որտեղ նրանով հետաքրքրված է «Էվերտոնը»։

 

Ժոզե Մոուրինյոն մի քանի անգամ նշել է, որ ապագայում հույսեր է կապում իսպանացու հետ, և դրա համար էլ չի պատրաստվում նրան վաճառել։ Սակայն, վարձավճարի տարբերակը ձեռք կտար և «Ռեալին», և «Էվերտոնին»։ Ոչ մի բան չի հայտնվում այն մասին, թե ինքը՝ Կանալեսը,  պատրաստ է արդյոք տեղափոխվել Անգլիա։

 

 


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Անգլիայի առաջնության լավագույն գոլերը (Վիդեո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2010/11թթ. մրցաշրջանում խփած ամենագեղեցիկ գոլերը կարող եք տեսնել մեկ տեասնյութում։

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Մոուրինյոն հետաքրքրվում է Էսյենով

Մոուրինյոն հետաքրքրվում է Էսյենով



«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսյենին: Գանացի ֆուտբոլիստը պորտուգալացի մասնագետի հետ աշխատանքի փորձ արդեն ունի: Հենց Մոուրինյոն է նրան գնել «Չելսիի» համար 2005թ.: Այդ ժամանակ տրանսֆերային արժեքը կազմել է 25 մլն ֆունտ ստերլինգ:


Մինչդեռ Daily Express-ը հաղորդում է, որ «Չելսին» ամռանը Էսյենից կհրաժարվի ամենաքիչը 18 մլն ֆունտի դիմաց:

 



Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

ՎԵՆԳԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՊԱՀԵԼ ՆԱՍՐԻԻՆ ՈՒ ՖԱԲՐԵԳԱՍԻՆ


«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ նախկինի պես մտադիր է թիմում պահել առաջատարներ Սամիր Նասրիին ու Սեսկ Ֆաբրեգասին: Ինչպես հայտի է, մինչև Նասրիի գործող պայմանագրի ավարտը մեկ տարի է մնում, իսկ նոր գործարքի շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն եկել: 23-ամյա ֆրանսիացուն իրենց կազմում շատ թիմեր կցանկանային տեսնել՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Ինտերը»: Ոչ պակաս բարդ իրադրություն է ստեղծվել «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասի հետ կապված, որին Արսեն Վենգերը մեծ դժվարությամբ է կարողացել պահել Լոնդոնում նախորդ մրցաշրջանում: Իսպանացուն, որը հավաքականի մակարդակով նվաճել է բոլոր տիտղոսները, բայց չի կարողանում ոչ ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

«ՖԻՈՐԵՆՏԻՆԱՆ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՖԻԼԻՊՈ ԻՆՁԱԳԻԻՆ


«Միլանի» 37-ամյա հարձակվող Ֆիլիպպո Ինձագին հայտնվել է «Ֆիորենտինայի» հետաքրքրության շրջանակներում, տեղեկացնում է Corierre dello Sport-ը:

Ակումբի ղեկավարությունը դիտարկում է հարձակվողի թեկնածությունը որպես Ալբերտո Ջիլարդինոյի փոխարինող, որն ամռանը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբը: Նշենք, որ Ինձագիի պայմանագիրը «Միլանի» հետ կգործի ևս մեկ տարի:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Իտալիայի առաջնությունում 6 խաղ է անցկացրել և երկու գոլ է խփել:


Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ» 40 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՄՇԻԿԻ ՀԱՄԱՐ


«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկին: Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, գործարքի արժեքը կարող է կազմել 40 միլոն եվրո: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ 23-ամյա սլովակը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք նվաճած ակումբից: Սա արդեն երկրորդ խոշոր առաջարկն է «Սիթիի» կողմից վերջին շրջանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիացիները 210 միլիոն եվրո են առաջարկել «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուի համար:

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

ՄԵՍՍԻ. «ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ ԵՄ»


Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին ընդգծել է, որ իրեն չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ.«Քանի որ, ես դրա հետ համաձայն չեմ, այդ պատճառով չեմ հոգնում այդ խոսակցություններից: Ինձ համար շատ ավելի կարևոր են թիմային հաջողությունները: Երջանիկ կլինեմ, եթե «Բարսան» շարունակի նվաճել տիտղոս-տիտղոսի հետևից: Այս մրցաշրջանը մեզ համար շատ դժվար էր և միևնույն ժամանակ անմոռանալի՝ հաղթանակ Պրիմերայում, իսկ հետո Չեմպիոնների լիգայում»,- ասել է Լեոն:

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Հալկ. «Պորտուից կգնամ միայն թոփ ակումբ»

Պորտուի հարձակվող Հալկը, ով վերջերս է մինչև 2016 թ. երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ, հայտարարել է, որ չկա որևէ պատճառ, որպեսզի հեռանա պորտուգալական ակումբից: Նրա խոսքերի համաձայն, հեռանալու մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ գրավիչ առաջարկ կստանա որևէ թոփ ակումբից: ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Բավարիան ևս ցանկանում է ձեռք բերել Նասրիին

Լոնդոնի Արսենալի հետ Սամիր Նասրիի պայմանագիրն ավարտվում է 2012 թ. ամռանը, սակայն ֆուտբոլիստը դեռևս չի երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ: Եթե Արսենալին չհաջողվի առաջիկայում, նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, տրանսֆերի կհանի նրան, այլապես, այս մրցաշրջանից հետո, նա ակումբից կհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Դա բերում է նրան, որ կամաց-կամաց շատանում են այն ակումբների թիվը, որոնք մտադրություն ունեն ձեռք բեր ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Մոուրինիոն մտածում է Էսսյենի, Մ'Վիլայի և Սիսսոկոյի մասին

Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր է ձեռք բերել հենակետային մի կիսապաշտպանի, որպեսզի լրացնի այն բացը, որը կառաջանա Լասսանա Դիարրայի հավանական հեռացումից հետո:

Նշվում է, որ Մոուրինոն շատ կցանկանար ձեռք բերել Չելսիի ֆուտբոլիստ Մայքլ Էսսյենին, սակայն լոնդոնյան ակումբը նրա տրանսֆերի համար ցանկանում է ստանալ շուրջ 40 միլիոն եվրո: Մոուրինիոյի երկրորդ տարբերակն է ֆրանսիական Ռեն ակուբի ֆուտբոլիստ Յանն Մ'Վիլան, ում տրանսֆերային արժեքը ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Հալկ. «Պորտուից կգնամ միայն թոփ ակումբ»

Պորտուի հարձակվող Հալկը, ով վերջերս է մինչև 2016 թ. երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ, հայտարարել է, որ չկա որևէ պատճառ, որպեսզի հեռանա պորտուգալական ակումբից: Նրա խոսքերի համաձայն, հեռանալու մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ գրավիչ առաջարկ կստանա որևէ թոփ ակումբից:

«Վերջին շրջանում շատ եմ կարդացել այս կամ այն ակումբի կողմից իմ նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Կարող եմ ասել մեկ բան, որ Պորտուից կգնամ միայն թոփ ակումբ: Կընդունեմ միայն այն առաջարկը, որից հ ... Читать дальше »

Добавил: GRO2 | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Июнь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930