Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 7
Հյուրեր: 7
Անդամներ: 0
Главная » 2011 » Июнь » 13 » Անդրանիկ Սարգսյան. Ունեի ներքին զգացողություն, որ գոլ եմ խփելու
18:43
Անդրանիկ Սարգսյան. Ունեի ներքին զգացողություն, որ գոլ եմ խփելու
Անդրանիկ Սարգսյան. Ունեի ներքին զգացողություն, որ գոլ եմ խփելու

Երեկ կայացած  "Միկա"- "Գանձասար" հանդիպման ելքը վճռվեց  հիմնական ժամանակի վերջին  րոպեին, երբ հյուրերի կիսապաշտպան Անդրանիկ Սարգսյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասում: ArmSport.am- ի հետ զրույցում ֆուտբոլիստը վստահեցրեց , որ հանդիպումից առաջ ներքին զգացողություն ուներ, որ դառնալու է գոլի հեղինակ:

- Թիմը մտավախություն չունե՞ր, որ այդ խաղում 3 միավոր չի վաստակի:


- Այդպիսի մտավախություն կար, քանի որ խաղը մոտենում էր ավարտին, սակայն մեզ չէր հաջողվում գոլ խփել: Սակայն, քանի դեռ հանդիպումը չի ավարտվել, հույսը միշտ պահպանվում է: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց խաղավերջում արագ հակագրոհից հետո արդյունքի հասնել և վաստակել 3 միավոր:


-Համաձա՞յն ես, որ երկրորդ կեսում մրցակիցն ավելի ակտիվ էր խաղում և կարող էր հաղթանակի նժարն իր կողմը թեքել:


-Իրոք, ընդմիջումից հետո "Միկան" ավելի ակտիվ էր խաղում, սակայն, եթե հանդիպումը դիտարկենք ընդհանուր պատկերում, հաղթանակի մեր հնարավորություններն ավելի մեծ էին: Առաջին կեսում դաշտի տերերի դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություններ ունեցան Արթուր Քոչարյանը, Սարգիս Նասիբյանը: Այնպես որ, մենք խաղային առավելություն ունեինք և կարծում եմ` մեր հաղթանակը օրինաչափ էր:

- Թվում էր հանդիպումն ավարտվելու է խաղաղ ելքով, սակայն բավական անսպասելի գնդակ խփեցիր...


-Փոխանցումը, որը ժամանակին էր ու շատ ճշգրիտ, կատարեց Ալեն Համբարձումյանը: Նկատեցի, որ Կասպարովն առաջ է եկել և որոշեցի անմիջապես հարվածել: Հարվածը ստացվեց այնպեց, ինչպես մտադիր էի կատարել: Սակայն ցանկանում եմ ասել, որ, ճիշտ է, ես դարձա գոլի հեղինակը, բայց հաղթանակն ամբողջ թիմի ջանքերի շնորհիվ էր:


-Անմիջապես հասկացա՞ր, որ գնդակը դեպի դարպասն է ընթանում:


-Ոչ, միայն այն ժամանակ, երբ այն հայտնվեց դարպասում:


-Անդրանիկ, իսկ խաղից առաջ մտածո՞ւմ էիր, որ հնարավոր է գոլի հեղինակ դառնաս:


-Հաճախ չէ, որ գոլ եմ խփում, սակայն այս խաղից առաջ ներքին զգացողություն ունեի, որ կարող եմ գրավել մրցակցի դարպասը: Այն չխաբեց, ինչի համար շատ ուրախ եմ:


-Այս հաղթանակը հնարավորություն տվեց  "Գանձասարին"' գլխավորելու մրցաշարային աղյուսակը: Հավանաբար, առաջիկայում դժվար կլինի պահպանել առաջատարի դիրքը:


- Առաջատարի հետ յուրաքանչյուր թիմ ավելի եռանդով է խաղում: Սակայն մենք յուրաքանչյուր հանդիպման խաղադաշտ ենք մտնում հաղթանակի ձգտումով և կաշխատենք չզիջել առաջատարի այս հաճելի պարտականությունը:

-Բնակվում ես Երևանում, սակայն հանդես ես գալիս կապանյան թիմում: Դժվա՞ր չէ:


-Դժվարությունը կապված է միայն ճանապարհի հետ, երբ հարկ է լինում երկար ճանապարհ հաղթահարել: Մնացած ամեն ինչն սրտովս  է: 2003 թվականից, որոշ ընդմիջումներով, խաղում եմ Կապանում և այդ քաղաքն ինձ համար սիրելի է դարձել: Այստեղ հաճելի է խաղալ նաև այն պատճառով, որ մշտապես զգում ես թիմի երկրպագուների ջերմ աջակցությունը: Հավատացեք, ֆուտբոլիստի համար անչափ կարևոր է, երբ մարզադաշտում մեծաթիվ երկրպագուներ են ներկա լինում: Իսկ այս առումով, կարող եմ ասել, որ մեր ներկայիս հաջողությունները մեծապես նաև դրանով է պայմանավորված:


-Ասացիր, որ Կապանում որոշ ընդմիջումներով ես խաղացել: Ուրիշ ո՞ր թիմերում ես հանդես եկել:


- Մրցելույթներս սկսել եմ 2002-ին "Բանանցում", որն այն ժամանակ կրում էր "Սպարտակ" անվանումը, իսկ 2003- 2005-ին խաղացել եմ Կապանի "Լեռնագործում": 2006-ին հրավիրվել եմ "Միկա", որն այն ժամանակ գլխավորում էր Արկադի Անդրեասյանը: Սակայն այդ ժամանակ վնասվածքի հետևանքով շատ քիչ եմ խաղացել: "Միկայից" հետո վարձավճարով տեղափոխվել եմ  "Կիլիկիա", որտեղից էլ հրավիրվել եմ "Գանձասար":


-Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո "Գանձասարի" նախկին գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը նշեց մի քանի ֆուտբոլիստների անուններ, որոնցից նա մտադիր էր հրաժարվել: Նրանց թվում էր նաև քո անունը...


-Պայմանագիրս  "Գանձասարի" հետ արդեն ավարտվել էր, և ես ստացել էի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Երբ գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը, նա ասաց, որ ինձ տեսնում է թիմի կազմում: Ինքս էլ սիրով համաձայնվեցի նոր պայմանագիր կնքել "Գանձասարի" հետ և շարունակել մրցելույթներս կապանում:


Просмотров: 321 | Добавил: GRO2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Июнь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930