Իսպանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, առաջիկա
օրերին սպասվում է, որ Բոյան Կրկիչը Բարսելոնայից կտեղափոխվի Ռոմա: Այդ
տրանսֆերի հարցում մեծ է դերը Ռոմայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, ով
ցանկանում իր իր նոր թիմի առջևի գծում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստին: Իբրև
տրանսֆերային արժեք նշվում է 10 միլիոն եվրո գումար:
«Բոյանը կփոխարինի Վուչինիչին, ով տեղափոխվելու է Յուվենթուս»,- գրում է
AS-ը, իսկ Sport-ը նշում է, թե Բարսելոնան համաձայն է այդ տրանսֆերին,
սակայն ունի մեկ պայման, ըստ որի, կատալոնյան ակումբը կարող է ետ բերել
Կրկիչին՝ վերադարձնելով Ռոմայի վճարած գումարը, ինչպես նաև դրան հավելելով
20%, այսինքն՝ 12 միլիոն եվրո:
|