La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի Արսենալը հետաքրքրված է Ինտերի հարձակվող Սամուել Էտո'Օի ծառայություններով:
Նշվում է, որ կամերունցու տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն
եվրո, իսկ նրա պայմանագիրն Ինտերի հետ գործում է մինչև 2014 թ.: Հավելենք
նաև, որ Էտո'Օն օրերս հայտարարեց, որ դեմ չէ Անգլիայի Պրեմիեր լիգայում
հանդես գալուն:
2010/11 թթ. մրցաշրջանում, Էտո'Օն, Ինտերի կազմում, մասնկացել է 53
հանդիպումների, որոնցում դարձել է 37 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
|