Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 11
Հյուրեր: 11
Անդամներ: 0
Главная » 2011 » Июнь » 10 » Արթուր Եդիգարյան. Արդեն վաղը կարող եմ նշել նորամուտս Բանանցում
22:43
Արթուր Եդիգարյան. Արդեն վաղը կարող եմ նշել նորամուտս Բանանցում
Արթուր Եդիգարյան. Արդեն վաղը կարող եմ նշել նորամուտս Բանանցում
18:52 10.06.2011

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն այսօր վարձավճարով տեղափոխվեց մայրաքաղաքային մեկ այլ ակումբ՝ «Բանանց»։ Եդիգարյանը ArmSport.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ցանկություն ունի թիմին օգնել Հայաստանի առաջնության և Եվրոպայի լիգայի հանդիպումներում։

«Վերջին տարիներին «Բանանցը» որպես կանոն պայքարում է ամենաբարձր տեղերի համար և մշտապես մրցանակային տեղերում է։ Այս մրցաշրջանի սկիզբն անհաջող սկսեց թիմի համար, սակայն Ռաֆայել Նազարյանի ակումբ գալուց հետո «Բանանցը» լրիվ այլ խաղ է ցուցադրում։ Հայաստանի առաջնությունում թիմը ներկայումս ցածր հորիզոնականում է, սակայն աղյուսակի վրա սևեռվել պետք չէ, քանի որ թիմերը շատ խիտ են դասավորված և աստիճանաբար կարելի է բարձրանալ մրցանակային տեղ։


Ես մեծ ցանկությունում ունեմ օգնելու «Բանանցին» լավ արդյունքներ գրանցել այս մրցաշրջանում։ Ռաֆայել Նազարյանը երիտասարդական հավաքականում արդեն ցույց տվեց, թե ինչպես կարող է շարժվել առաջ և ես հավատում եմ, որ հաջողվելու է հասնել լավ արդյունքի»,- նշեց Արթուր Եդիգարյանը։


Հունիսի 30-ին «Բանանցը» սկսելու է ելույթները Եվրոպայի լիգայի 2011/12թթ. խաղարկությունում՝ հանդես գալով որակավորման առաջին փուլում։


«Միջազգային ասպարեզում հաջող հանդես գալը շատ եմ կարևորում։ Եթե առաջին փուլի արգելքը հաջողվի հաղթահարել, ապա թիմն ավելի վստահ հանդես կգա հաջորդ հանդիպումներում»,- կարծում է Արթուր Եդիգարյանը։


Ի դեպ, Արթուր Եդիգարյանը համագործակցում էր Կիպրոսում գտնվող ֆուտբոլային գործակալության հետ, որտեղ աշխատում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Ռոմիկ Խաչատրյանը։ Եդիգարյանը նշեց, որ համագործակցությունն արդեն ավարտվել է. «Ես պայմանագիր ունեի Ռոմիկ Խաչատրյանի գործակալության հետ, սակայն այն արդեն ավարտվել է»։


Այն հարցին, թե երբ կնշի նորամուտը «Բանանցում», Արթուր Եդիգարյանը պատասխանեց. «Վաղը հյուրընկալելու ենք «Իմպուլսին»։ Շատ հավանական է, որ հենց այս խաղում էլ նշեմ նորամուտս»։


Եդիգարյանը խոսեց նաև Հայաստանի ազգային և երտասարական հավաքականների վերջին ելույթների մասին. «Ազգային հավաքականը գտնում եմ, որ լավ խաղ ցուցադրեց։ Ուղղակի մեր իսկ սխալների հետևանքով չկարողացավ գոնե մեկ միավոր վաստակել Սանկտ Պետերբուրգում։ Լրիվ այլ արդյունքով կարող էին վերադառնալ, բայց ցավոք չստացվեց։ Ինչ վերաբերում է երիտասարդականին, ապա բարձրակարգ ֆուտբոլի ականատես եղանք Մոնտենեգրոյի հետ խաղում։ Մեր թիմը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին, թեև 10 հոգով էր հանդես գալիս»։


Просмотров: 350 | Добавил: GRO2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Июнь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930