Լոնդոնի Արսենալի հետ Սամիր Նասրիի պայմանագիրն ավարտվում է
2012 թ. ամռանը, սակայն ֆուտբոլիստը դեռևս չի երկարաձգել պայմանագիրն իր
ակումբի հետ: Եթե Արսենալին չհաջողվի առաջիկայում, նոր պայմանագրի շուրջ
համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ, ապա, ամենայն հավանականությամբ,
տրանսֆերի կհանի նրան, այլապես, այս մրցաշրջանից հետո, նա ակումբից կհեռանա
ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Դա բերում է նրան, որ կամաց-կամաց շատանում են այն ակումբների թիվը,
որոնք մտադրություն ունեն ձեռք բերել ֆրանսիացուն: Մինչ այդ, Նասրիի
նկատմամբ հետաքրքրություն դրսևորվեց Մանչեսթեր Յունայթեդի և Ինտերի կողմից,
իսկ այժմ արդեն խոսվում է նաև Մյունխենի Բավարիայի մասին, որն անհաջող
մրցաշրջան անցկացնելուց հետո, մտադիր է լրջորեն ուժեղացնել թիմի կազմը:
Մյունխենյան գրանդը մտադիր է Նասրիի համար Արսենալի առաջարկել 20 միլիոն
եվրո:
Հիշեցնենք, որ Բավարիան արդեն իրականացրել է երկու տրանսֆեր. գերմանական
հայտնի ակումբը Շալկեից և Ջենոայից ձեռք է բերել Նոյերին և Ռաֆինիային:
|