Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Июнь » 11 » Բենզեման կասկածվում է անչափասի հետ սեքսուալ բնույթի զրույց ունենալու մեջ
14:29
Բենզեման կասկածվում է անչափասի հետ սեքսուալ բնույթի զրույց ունենալու մեջ
Բենզեման կասկածվում է անչափասի հետ սեքսուալ բնույթի զրույց ունենալու մեջՄադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման ներքաշվել է ոստիկանական հետաքննության մեջ' անչափահաս երեխայներ նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործությունների հետ կապված: 14-ամյա աղջկա ընտանիքը դիմել է տեղի իրավապահ մարմիններին, երբ նրա ֆեյսբուքի էջում հայտնաբերել են Karim Benze անունով օգտագործողի հետ զրույցը:


Աղջկա բարեկամները համոզված են, որ այդ «նիք»-ը պատկանում է «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմային: Օգտագործողը պատմել է «Ռեալի» մասին, ինչպես նաև' Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզում անցկացրած հանգստի մասին, որտեղ էլ բնակվում է դեռահասը: Հայտնի է, որ 23-ամյա խաղացողը 2009-ի դեկտեմբերին եղել է այդ կղզում և նշել է իր ծննդյան տարեդարձը: Բավականին ազատ բովանդակությամբ խոսակցությանը կցված են եղել նաև տղամարդու սեռական օրգաններ պատկերող լուսանկարներ, հաղորդում է The Sun-ը:


Անձամբ ֆուտբոլիստը հերքում է տարածված տեղեկատվությունը և հայտնել է, որ այդ ամենը հակերի ձեռքի գործն է, ով կարողացել է կոտրել սոցիալական ցանցի իր էջը: Այնուամենայնիվ, Ռեյունիոնի ոստիկանները շարունակում են հետաքննությունը, նրանց աջակցում են նաև ինտերնետի հետ աշխատանքի մասնագետներ: Իսկ ուրբաթ օրը ոստիկանությունը հայտարարել է, որ գտել է այն բջջային հեռախոսը, որից ուղարկվել են պոռնոլուսանկարները, իսկ սարքը պատկանում է «Ռեալի» աշխատակիցներին:


Հիշեցնենք, որ Բենզեման մի անգամ արդեն հայտնվել էր սեքս-սկանդալի կենտրոնում, անցած տարի: Նրան և ֆրանկ Ռիբերին մեղադրում էին մարոկացի անչափաս մարմնավաճառի հետ կապ ունենալու մեջ:

 

Просмотров: 368 | Добавил: GRO2 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Июнь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930