|
Շվեյցարիայի Նյոն քաղաքում մեկնարկել է եվրոգավաթների 2011/12 թթ. մրցաշրջանի վիճակահանությունը:
Արդեն կայացել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, որի արդյունքում
պարզ է դարձել, որ Երևանի Փյունիկի մրցակիցն է Չեխիայի չեմպիոն Վիկտորիա
ակումբը: Թիմերն իրար հետ կհանդիպեն Չեմպիոնների լիգայի որակավորման
երկրորդ փուլի շրջանակներում:
Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլի առաջին և երկրորդ հանդիպումները կայանալու են հուլիսի 12-13-ին և հուլիսի 19-20-ին:
|