35 երկար ու ձիգ տարիներից հետո, Գրանադան կրկին հնարավորություն ստացավ հանդես գալու իսպանական Պրեմիեր լիգայում:
Անդալուզյան այդ ակումբը, փլեյ-օֆֆ-ի զույգ հանդիպումների արդյունքում,
կարողացավ առաջ անցնել Էլչեից և տիրել բաղձալի ուղեգրին: Այդ թիմերի միջև
կայացած երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով (0-0, 1-1),
սակայն մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ, Գրանադան վաստակեց
ուժեղագույնների մրցաշարում հանդես գալու իրավունք:
Հիշեցնենք, որ մինչ այդ, Պրեմիեր լիգայի ուղեգիր են վաստակել նաև Բետիսն ու Ռայո Վայեկանոն:
|