Պորտուի հարձակվող Հալկը, ով վերջերս է մինչև 2016 թ.
երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ, հայտարարել է, որ չկա որևէ պատճառ,
որպեսզի հեռանա պորտուգալական ակումբից: Նրա խոսքերի համաձայն, հեռանալու
մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ գրավիչ առաջարկ կստանա որևէ թոփ
ակումբից:
«Վերջին շրջանում շատ եմ կարդացել այս կամ այն ակումբի կողմից իմ
նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Կարող եմ ասել մեկ բան, որ
Պորտուից կգնամ միայն թոփ ակումբ: Կընդունեմ միայն այն առաջարկը, որից
հնարավոր չէ հրաժարվել: Ինձ ամեն ինչ դուր է գալիս Պորտուում և այս պահին
ինչ-որ բան փոխելու համար նշանակալի պատճառ չկա»,- մեջբերում է Հալկի
խոսքերը՝ A Bola-ն:
|