|
Главная » 2011 » Июнь » 10 » Ջորդան Հենդերսոնը դարձավ Լիվերպուլի ֆուտբոլիստ
12:27 Ջորդան Հենդերսոնը դարձավ Լիվերպուլի ֆուտբոլիստ |
01:13
10.06.2011
Անգլիական "Լիվերպուլը" պաշտոնապես հայտարարել է "Սանդեռլենդի" կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տեղափոխության մասին:
20-ամյա ֆուտբոլիստի հետ երկարամյա
պայմանագիր է կնքվել: Պաշտոնական տրանսֆերի արժեքի մասին ոչինչ չի
հաղորդվում, սակայն ըստ բրիտանական The Telegraph պարբերականի,
"Լիվերպուլը" ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց կվճարի 20 մլն. ֆունտ
ստեռլինգ:
Հենդերսոնն, ընդհանուր առմամբ, "Սանդեռլենդի" կազմում անց
է կացրել 79 խաղ եւ խփել 5 գնդակ: Իսկ 2008-09թթ. մրցաշրջանը ֆուտբոլիստը
վարձավճարով անց է կացրել "Քովենթրիի" կազմում:
Հավելենք, որ երկար
ժամանակ ենթադրվում էր, թե որպես Հենդերսոնի տեղափոխության հետ կապված
գործարքի մաս կարող է դառնալ "Լիվերպուլի" հարձակվող Դավիդ Ն'Գոգը, սակայն
դա տեղի չունեցավ:
|
Просмотров: 305 |
Добавил: GRO2
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|