Կեյտան 56 խաղ է անցկացրել
ավարտված մրցաշրջանում, ինչը լավագույն ցուցանիշն է թիմում: Նրան հաջորդում
են Մեսսին` 55, Ալվեսը` 54 և Վիլյան` 52:
27 հանդիպում մեկնարկային կազմում
Իր
56 խաղերից 27 - ում Կեյտան եղել է մեկնարկային կազմում: Լա Լիգայում
մալիացին մասնակցել է 35 հանդիպման, որից 15 - ում խաղադաշտ է դուրս եկել
մեկնարկից: Այդ 35 խաղերում նա դարձել է 3 գոլի հեղինակ: ՉԼ - ում Կեյտան
10 խաղ է անցկացրել, որից 4 - ը մեկնարկային կազմում: Այդ ընթացքում նա 1
գոլ է խփել: Իսկ Իսպանիայի գավաթում մալիացին ոչ մի հանդիպւմ բաց չի թողել:
Ավելին, նա 6 անգամ եղել է մեկնարկային կազմում և 2 գոլ է հեղինակել: Բացի
այս ամենը, Կեյտան ամբողջությամբ մասնակցել է Սևիլյայի դեմ
սուպերգավաթային 2 հանդիպումներին:
Գովեստի խոսքեր Գվարդիոլայից
Սակայն Կեյտայի լավ խաղը չի արտացոլվում
միայն վիճակագրությամբ: Նա դարձել է Բարսելոնայի առանցքային խաղացողներից
մեկը և 1 անգամ չէ, որ Պեպը գովել է նրան: Օրինակ, հունվարի 29 - ին
կայացած Հերկուլես 0 - 3 Բարսելոնա խաղից հետո Գվարդիոլան ասաց, որ Կեյտան
"թիմի արտացոլումն է: Նա իր ողջ ուժերը դնում է խաղի մեջ: Ես հույս ունեմ,
որ նա կկարողանա մեզ օգնել մինչ մրցաշրջանի վերջ": Պեպի հույսերն
արդարացան` Բարսան նվաճեց Լա Լիգայի և ՉԼ - ի չեմպիոնի կոչումները, իսկ
Կեյտան այդ ընթացքում թիմի առանցքային խաղացողներից մեկն էր:
|