Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 14
Հյուրեր: 14
Անդամներ: 0
Главная » 2011 » Июнь » 10 » Լիվերպուլը փորձում է ձեռք բերել Գայել Կլիշիին
22:42
Լիվերպուլը փորձում է ձեռք բերել Գայել Կլիշիին
Լիվերպուլը փորձում է ձեռք բերել Գայել Կլիշիին

Բրիտանական The Guardian-ը տեղեկացնում է, որ անգլիական "Լիվերպուլը" առաջարկությամբ դիմել է Լոնդոնի "Արսենալին"` ձեռք բերելու համար վերջինիս պաշտպան Գայել Կլիշիին:

Հաջորդ ամռանն ավարտվում է ֆրանսիացի ֆուտբոլիստի եւ "Արսենալի" միջեւ գործող պայմանագիրը, իսկ այն երկարաձգելու առաջարկությունը Կլիշին մերժել է: Այս լուրն անմիջապես օգտագործել է "Լիվերպուլը" եւ, բրիտանական պարբերականի տեղեկությունների համաձայն, 5 մլն. ֆունտ ստեռլինգ է առաջարկել Կլիշիի տեղափոխության դիմաց:

Ավարտված մրցաշրջանում "Լիվերպուլը" խնդիրներ ուներ պաշտպանության ձախ եզրում, որտեղ մարզիչներն ստիպված էին լինում օգտագործել Գլեն Ջոնսոնին կամ 17-ամյա Ջեյք Ռոբինսոնին: Այլ ակումբների կազմերում վարձավճարով անցկացրած մրցաշրջանից հետո, "Լիվերպուլ" են վերադառնում Էմիլիանո Ինսուան եւ Պոլ Կոնչեսկին, սակայն ակումբը նրանց հետ հույսեր չի կապում:

Հիշեցնենք, որ Գայել Կլիշին "Արսենալի" միակ առանցքային ֆուտբոլիստը չէ, ով կարող է այս ամռանը լքել թիմը: Հայտնի է, որ ամենայն հավանականությամբ, շուտով Սեսկ Ֆաբրեգասը կտեղափոխվի "Բարսելոնա", իսկ Սամիր Նասրին` "Մանչեսթեր Յունայթեդ":
Просмотров: 296 | Добавил: GRO2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Июнь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930