Լեգենդար Դիեգո Մարադոնան անդրադարձել է Սերխիո Ագուերոյի
տրանսֆերային խնդիրներին և նշել, որ նա կմնա Մադրիդում, այսինքն՝ նա
կշարունակի հանդես գալ Ատլետիկոյի կազմում կամ էլ կտեղափոխվի Ռեալ:
«Սերխիոն մնում է Մադրիդում, լինի դա Ատլետիկոն կամ Ռեալը: Իսպանիայում
երկրպագուները նրան սիրում են և կշարունակեն հիանալ ֆուտբոլիստով»,-
մասնավորապես ասել է Մարադոնան:
Հիշեցնենք, որ Ագուերոն Մարադոնայի դստեր ամուսինն է:
|