20:40
10.06.2011
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի"
արդեն նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը, ով մայիսի վերջին հայտարարեց իր
կարիերան ավարտելու մասին, օգոստոսի 5-ին "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում
կանցկացնի իր հրաժեշտի խաղը, որտեղ "Յունայթեդի" մրցակիցը կլինի ամերիկյան
"Նյու-Յորք Կոսմոս"-ը, որի մարզական տնօրենի պաշտոնն զբաղեցնում է
"Մանչեսթեր Յունայթեդի" նախկին հանրաճանաչ ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան:
-
Իմ եւ իմ ընտանիքի համար դա մեծ երեկո է լինելու, - Սքոուլզի խոսքերն է
մեջբերել "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը: - Պետք է ըմբոշխնեմ այդ
հանդիպման յուրաքանչյուր պահը: Իմ ամբողջ կարիերան ես անց եմ կացրել
միեւնույն ակումբի կազմում, այնպես որ դա լինելու է զգացմունքային
բաժանում:
Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Յունայթեդի" հիմնական կազմում
Պոլ Սքոուլզն սկսել է հանդես գալ 1994թ.-ից: Այս ընթացքում կիսապաշտպանը
նվաճել է չեմպիոնական 10 տիտղոս, Անգլիայի 3 գավաթ, Անգլիայի լիգայի 2
գավաթ, երկրի 5 Սուպերգավաթ, 2 Չեմպիոնների լիգա, Աշխարհի ակումբային
առաջնություն եւ Միջմայրցամաքային գավաթ:
|