10:13
13.06.2011
Ճաղատության դեմ պայքարելու ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին ուղևորվել է Բարբադոս կղզի` հանգստանալու, որտեղ, բարերից մեկում, իրեն նոր բնագավառում է փորձել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Անգլիայի չեմպիոնը միացել է դաշնակահարին որպես վոկալիստ և կատարել է Beatles և Queen խմբերի երգերից հատվածներ: Նշանակալից է, որ «մանկունյանցիների» 10 համարը երգել է նաև Queen-ի երգացանկից «We Are The Champions»-ը: Ներկաների խոսքերով' ֆուտբոլիստը շատ էր անհանգստանում, ինչն անդրադարձել էր նրա ձայնի վրա:
Այդուհանդերձ նրա կինը' Քոլինը, շատ տպավորված էր: «Հիասքանչ գիշեր պիանո-բարում,- գրել է նա իր Twitter-ի էջում,- Ուեյնը Beatles-ի երգերի միքս կատարեց":
Ուեյնին միայն կարելի է շնորհավորել, ով, ինչպես երևում է, վերջնականապես մոռացել է անցած մրցաշրջանի անհաջողությունները, և լիարժեք վայելում է իր հանգիստը: