Sports Illustrated-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր
վարձատրվող մարզիկների «Fortunate 50» ցանկը, որի համաձայն, ֆուտբոլիստների
մեջ, ամենաշատը վճարվում է Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդ
տեղում Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն, իսկ երրորդում՝ Մանչեսթեր
Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռունին:
Մարզիկների տարեկան եկամուտը հաշվելու հարցում նկատի են առնվում նրանց աշխատավարձերը, բոնուսները և գովազդներից ստացվող գումարները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաբարձր վարձատրվող ութ ֆուտբոլիստների ցանկը.
1. Լիոնել Մեսսի - 30.7 միլիոն եվրո
2. Քրիստինաո Ռոնալդո - 27.2
3. Կակա - 19.1
4. Ուեյն Ռունի - 20.5
5. Դեյվիդ Բեքհեմ - 18.8
6. Ռոնալդինյո - 18.1
7. Կառլոս Տևես - 15.2
8. Ֆրենկ Լեմպարդ - 14.1
Ինչ վերաբերում է ամենաբարձր վարձատրվող մարզիկին՝ դա գոլֆիստ Թայքեր Վուդն է, ով տարեկան վաստակում է 46 միլիոն եվրո:
|