
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ նախկինի պես
մտադիր է թիմում պահել առաջատարներ Սամիր Նասրիին ու Սեսկ
Ֆաբրեգասին: Ինչպես հայտի է, մինչև Նասրիի գործող պայմանագրի ավարտը մեկ
տարի է մնում, իսկ նոր գործարքի շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն
եկել: 23-ամյա ֆրանսիացուն իրենց կազմում շատ թիմեր կցանկանային տեսնել՝
այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Ինտերը»: Ոչ պակաս բարդ
իրադրություն է ստեղծվել «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասի հետ կապված, որին
Արսեն Վենգերը մեծ դժվարությամբ է կարողացել պահել Լոնդոնում նախորդ
մրցաշրջանում: Իսպանացուն, որը հավաքականի մակարդակով նվաճել է բոլոր
տիտղոսները, բայց չի կարողանում ոչինչ նվաճել ակումբի հետ, ցանկանում է
ձեռք բերել «Բարսելոնան»:
«Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի
Նասրիին պահպանենք ակումբում: Ես ցանկանում եմ, որ նա մնա: Եթե հետ նա հետ
նայի, կտեսնի, որ մեծ ճանապարհ է անցել մեզ հետ և դրա մի մասը դեռ պետք է
անցնել: Ֆուտբոլիստի կարիերան ակումբն է կերտում»:
«Ֆաբրեգասի վերաբերյալ ամեն ինչ պարզ է,
իմ կարծիքով: Ֆաբրեգասն արդեն շատ երկար է «Արսենալում» և կմնա
«Արսենալում»: Երբեմն այնպես է պատահում, որ շշուկները դրդում են
տրանսֆերի: Հաջորդ տարի կտցվեն Fair Play-ի կանոնները՝ խոշոր տրանսֆերների
սահմանափակումներով: Այնպես որ, սա վերջին թեժ ամառն է»,- ասել է Վենգերը:
|