Главная » 2011»Июнь»11 » Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ Կրասնոդարը հաղթանակ տարավ (Վիդեո)
13:24
Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ Կրասնոդարը հաղթանակ տարավ (Վիդեո)
23:49 10.06.2011
Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր-Լիգայի 12-րդ տուրը, որի շրջանակներում "Կրասնոդարը" մրցակցի հարկի տակ ուժերն էր չափում "Ռոստովի" հետ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով արդեն իսկ իր վրա է գրավել Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" ուշադրությունը, այսօրվա խաղին հայտավորված էր "Կրասնոդարի" մեկնարկային կազմում եւ մինչեւ վերջ մասնակցեց հանդիպմանը:
Դեռ ավելին, մեր հավաքականի առաջատար հարձակվողը հանդիպման 46-րդ րոպեին, երբ դեռ նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, խփեց իր թիմի երկրորդ գնդակը, որը մեծ հաշվով նպաստեց "Կրասնոդարի" արտագնա հաղթանակին:
Իսկ մինչ այդ, Յուրան Մովսիսյանը նաեւ դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, երբ նրա թիմը հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Յուրա Մովսիսյանի թիմը "Ռոստովի" նկատմամբ հաղթանակ տարավ 3-1 հաշվով, վաստակեց 14 միավոր եւ փոքր-ինչ բարելավեց իր մրցաշարային գործերը:
Ռուսաստանի Պրեմիեր-Լիգայի 13-րդ տուրում "Կրասնոդարը" սեփական հարկի տակ ընդունելու է Նիժնի-Նովգորոդի "Վիլգային": Խաղը նախատեսված է հունիսի 14-ին: