Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 04
ՌՈՆԱԼԴՈՒ. «ՄՐՑԱՎԱՐԸ ԿՐԿԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ՄԵՐ ԽԱՂԸ ԽԱՂԱԼ»


«Ռեալի» առաջատարներից մեկը՝ Կրիշտիանո Ռոնալդուն, դժգոհություն է հայտնել հանդիպման մրցավար Ֆրանկ դե Բլեկերեի աշխատանքից: «Ողջ թիմը հիասթափված է: Իհարկե, մենք հասկանում ենք, որ դժվար ճակատամարտ էր լինելու և բարդ պիտի լիներ լավ արդյունքի հասնելը: Ես սա կանվանեի «Բարսելոնայի» դեմ մեր դիմակայության մի մասը՝ «Բարսելոնա»՝ «Misson Impossible 4»: Ափսոս է, որ մրցավարը նորից մեզ թույլ չտվեց մեր ֆուտբոլը խաղալ»,- Ռոնալդուի խոսքերը «Ռեալի» պաշտոնական կայքը:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռանգնիկ. Պետք է օգտագործել յուրաքանչյուր գոլային պահը

Ռանգնիկ. Պետք է օգտագործել յուրաքանչյուր գոլային պահը

"Շալկեի” գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Չեմպիոնների լիգայի` "Մանչեսթեր Յունայթեդի” հետ "Օլդ Թրաֆորդում” կայանալիք կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման նախաշեմին կիսվել է իր մտքերով, հաղորդում է football.ua-ն:

 "Առաջին հերթին, պետք է շատ կազմակերպված գործել: Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր գոլային պահը և վերածենք այն իրական գոլի: Անհրաժեշտ է համբերություն դրսևորել. հաղթելու հնարավորությունը կարող է ընձեռնվել մեզ  հանդիպման ավարտից  նույնսիկ երկու րոպե առաջ, բայց մենք դրան էլ պետք է պատրաստ լինենք”, - ասել է Ռանգնիկը:

 

Լուսանկարները` Getty Images-ի

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Գվարդիոլա. Լավ կլիներ` Մոուրինյոն մարզադաշտում լիներ

Գվարդիոլա. Լավ կլիներ` Մոուրինյոն մարզադաշտում լիներ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերով,  նա  ուրախ չէր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետևում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը հյուրանոցից։


«Ես կցանկանայի, որպեսզի մյուս մարզիչն էլ այստեղ լիներ։ Սակայն ես ինքս էլ եմ որակազրկումներ ստացել և բաց թողել իմ թիմի հանդիպումները», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում soccer.ru-ն։


«Այսօր մենք դուրս եկանք եզրափակիչ: Դա հիանալի նվաճում է ծանր մրցաշրջանից հետո։ Այս  հաղթանակն էլ ավելի արժեքավոր է դառնում նր ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Կասիլյաս. Երկրպագուները կարող են մեզանով հպարտանալ

Կասիլյաս. Երկրպագուները կարող են մեզանով հպարտանալ

«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից հետո (1:1) նշել է, որ «Արքայական ակումբը» պատվով է ավարտում  իր ելույթները Չեմպիոնների լիգայում։


«Մենք խաղում էինք մեր ֆուտբոլը, և մեր երկրպագուները կարող են մեզանով հպարտանալ։ Մենք հիշելու շատ բաներ ունենք այս հանդիպումից։ Առաջին մրցավեճի գոլազուրկ ոչ ոքին և այս հանդիպման 1։1-ը մեզ դուրս կբերեին եզրափակիչ», - Կասիլյասի խոսքերն է մեջբերում soccer.ru-ն՝ հղում կատարելով goal.com-ին։


«Իգուաինի չհաշված գոլը՞։ Դա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ալվեշ. Բարսելոնան կարողանում է պարտվել

Ալվեշ. Բարսելոնան կարողանում է պարտվել


«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը հոգնել է ամեն հանդիպումից հետո լսել «Ռեալի» խաղացողների բողոքները մրցավարի սխալ որոշումների վերաբերյալ։

«Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո մենք ընդունեցինք պարտությունը, քանի որ մեր հակառակորդը մեզանից մեկ գոլ ավել խփեց», - Ալվեշի խոսքերն է մեջբերում football.ua-ն։

«Դրանում էլ հենց կայանում է «Բարսայի» և մյուս ակումբների միջև տարբերությունը. մենք կարողանում ենք  պարտվել»։


Լուսանկարը՝  
Reuters Pictures-

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆերգյուսոն. Մենք պետք է պայքարենք եզրափակչում հայտնվելու համար

Ֆերգյուսոն. Մենք պետք է պայքարենք եզրափակչում հայտնվելու համար

"Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի` "Շալկեի” հետ այսօր կայանալիք կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման նախաշեմին կիսվել է իր ակնկալիքներով, հաղորդում է sports.ru-ն: 


"Հույս ունեմ, որ մեր թիմը գիտակցում է այդ հանդիպման ողջ կարևորությունը: Մենք պետք է ջանք չխնայենք եզրափակչում հայտնվելու համար:


Եթե հիշենք նախորդ մրցաշրջանը, ապա Անգլիայի առաջնության որոշիչ մրցավեճում մենք սեփական հարկի տակ զիջեցինք "Չելսիին”: Այդ հանդիպմանը մենք շատ հոգնած էինք, քանի որ դրանից առաջ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում հանդիպել էինք "Բավարիայի” հետ: Այդ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Աբիդալ. Հուսով եմ, կմասնակցեմ եզրափակչին

Աբիդալ. Հուսով եմ, կմասնակցեմ եզրափակչին

"Բարսելոնայի” պաշտպան Էրիկ Աբիդալը խոստովանել է, որ կիսաեզրափակչի ավարտից հետո նրա մուտքը խաղադաշտ շատ հուզիչ է եղել, ինչպես նաև հայտարարել է, որ կփորձի լավ մարզավիճակ ձեռք բերել մայիսի 28-ին "Ուեմբլիում” կայանալիք եզրափակիչ մրցավեճին մասնակցելու համար:



 "Էմոցիաներս բուռն էին: Ես անհամբերությամբ սպասում էի այս պահին, սակայն չէի մտածում, որ այն այսքան հուզիչ կլինի: Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում”:

 

Հուսով եմ, կկարողանամ մասնակցել եզրափակչին: Առջևում դեռ շատ մարզումներ կան  և Լա Լիգայի հանդիպումները: Տեսնենք”, - Աբիդալի խոսքերն է մեջբերում AS-ը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Վալդանոն վստահ է, որ մրցավարը նորից խանգարեց Ռեալին

Վալդանոն վստահ է, որ մրցավարը նորից խանգարեց Ռեալին (Վիդեո)

Մադրիդի "Ռեալի" գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում "Բարսելոնայի" հետ կայացած պատասխան խաղից հետո ասել է, որ մրցավարների որոշումները  կրկին ազդեցություն ունեցան խաղի արդյունքի վրա:

"Շնորհավորում ենք "Բարսելոնային" եզրափակչի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, բայց, ինչպես նախորդ խաղում, մեր առանցքային ֆուտբոլիստի հեռացումը բեկումնային եղավ, այս խաղում նույնպես մրցավարների որոշումը ազդեց արդյունքի վրա: Ռոնալդուի և Պիկեի ընդհարման ժամանակ մրցավարը չսուլեց, իսկ երբ Ռոնալդուն ընկնելիս դիպավ Մասկերանոյին, խաղն ընդհատեց:


Երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստը մե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Իոսիֆ Կոբզոնը միամիտ է համարում Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի հաղթողի մասին հարցը

Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը հաղթողի մասին հարցը միամիտ է: Այս մասին SOVSPORT.RU-ին տված հարցարզույցում ասել է ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

«Որքան էլ հարգեմ Հայաստանն ու իմ հայ ընկերներին, ես չպետք է կասկածեմ մեր հավաքականի հաղթանակին: Եվ դա ոչ այն պատճառով, որ Հայաստանն ավելի թույլ է, այլ այն պատճառով, որ մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Մեր հնարավորություններն ավելի շատ են, իսկ նրանք նման հնարավորություններ չունեն: Նույն արտասահմանցի մարզիչներին նրանք չեն կ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Հայաստանի Գավաթի եզրափակիչը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը

Մայիսի 11-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության Շիրակ - Միկա եզրափակիչ հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը` Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը, հայտնում է հայտնում է News.am-ը՝ հղում անելով Հայաստնի ֆուտբոլի ֆեդերացիայի ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Գվարդիոլան շնորհավորել է Բարսելոնայի և Ռեալի ֆուտբոլիստներին

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Ռեալի հետ կայացած հանդիպումից հետո, շնորհավորել է իր ֆուտբոլիստներին և Արքայական ակումբին:

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, երկրպագուներին և Ռեալին, որը մինչև վերջ պայքարեց մեզ հետ: Ինչ վերաբերում է խաղին, ապա՝ առաջին խաղակեսում մենք շատ լավ հանդես եկանք: Արդյունքում՝ Իկեր Կասիլիասը ցուցադրեց իր բարձր կարգը: Երկրորդ խաղակեսում, մենք արդեն չգործեցինք այդպիսի բարձր տեմպով, սակայն հանդես եկանք ոչ վատ: Կիրակի օրը, մեզ սպասվում է հանդիպում Էսպանյոլի հետ, ում հետ միշտ դժվար ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մանչեսթեր Սիթին Ադեբայորին առաջարկում է Բավարիային

Մանչեսթեր Սիթիի տեխնիկական տնօրեն Մայք Ռիգը հայտարարել է, որ թիմի հարձակվող Էմանուել Ադեբայորը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի Ռեալում, բավական համապատասխան ֆուտբոլիստ է Բավարիայի համար, տեղեկացնում է գերմանական Bild-ը:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է հանդիպել Սիթիի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի այդ հարցը: Նշվում է նաև, որ Ադեբայորի տրանսֆերային արժեքը կազմում է 13 միլիոն եվրո, սակայն բանն այն է, որ այն գնելու առաջնային իրավունքը տրված է Ռեալին:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Բարսելոնան նոր ռեկորդ սահմանեց

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, երկու խաղերի արդյունքով, առավելության հասնելով Ռեալի նկատմամն՝ Բարսելոնան դուրս եկավ աշխարհի ակումբային ամենահեղինակավոր այդ մրցաշարի եզրափակիչ:

Դա 17-րդ անգամն է, որ կատալոնյան ակումբը իրավունք է ստանում հանդես գալ եվրոպական մրցաշարի եզրափակիչում, որը ռեկորդային ցուցաշիշ է: Մինչ այդ, եզրափակիչների 16 մասնակցությամբ առաջատար էին Բարսելոնան և Մադրիդի Ռեալը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ալոնսո. «Եթե Իգուաինի գոլը հաշվեին, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել»

Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, Բարսելոնայից հետ հանդիպումից հետո, իր կարծիքն է հայտնել կայացած կիսաեզրափակիչ պատասխան խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Բարսելոնայում երկու թիմերի միջև գրանցվեց 1-1 արդյունք, սակայն կատալոնյան ակումբն իրավունք ստացավ դուրս գալ եզրափակիչ, քանի որ Մադրիդում կարողացել էր առավելության հասնել 2-0 հաշվով:

«Եթե Իգուաինի գոլը հաշվեին, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել,- մեջբերում է Ալոնսոյի խոսքերը Goal.com-ը,- Մենք շատ մտահոգված ենք, որ մրցավարները կոպիտ սխալներ են թույլ տալիս, ընդ որ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Խավի. «Ռեալի ֆուտբոլիստները պարտվեցին և պետք է արդարանան դրա համար»

Բարսելոնայի առաջատար ֆուտբոլիստ Խավին, Ռեալի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ՉԼ-ի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո, կատալոնացիներն ապացուցեցին, որ գերազանցում են մրցակցին, տեղեկացնում է Marca-ն:

«Մենք հաղթեցինք և ապացուցեցինք, որ գերազանցում ենք մեր մրցակցին, իսկ Ռեալի ֆուտբոլիստները պարտվեցին և պետք է արդարանան դրա համար: Այժմ մենք կարող ենք ուրախանալ և վայելել հաղթանակը: Մենք դեռ կունենանք ժամանակ, որպեսզի մտածենք եզրափակիչ հանդիպման մասին», մասնավորապես ասել է Խավին:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռոնալդո. «Թող հաջորդ մրցաշրջանում, գավաթը միանգամից տան «կապտանռնագույններին»»

Բարսելոնայի հետ կայացած հանդիպումից հետո, Ռեալի առաջատար ֆուտբոլիստ Ռոնալդոն արտահայտել է դժգոհությունը:

«Մենք եկանք պատասխան հանդիպմանն այն հարգանքի շնորհիվ, որն ունենք Բարսելոնայի նկատմամն: Սակայն ավելի լավ կլիներ, որ չգայինք Բարսելոնա: Թող հաջորդ մրցաշրջանում, գավաթը միանգամից տան «կապտանռնագույններին»: Ինչ վերաբերում է Իգուաինի մաքուր գոլին, ապա ես գիտեի, որ մրցավարից այդպիսի մի բան սպասելի է: Նշեմ նաև, որ Անգլիայում Մասկերանոն այդպիսին չէր, այստեղ ամեն անգամ այնպես է ընկնում, կարծես թե նրան սպանել են»,- մեջբերո ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Սիթին ցանկանում է Տևեսի համար ստանալ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ

The Guardian-ը տեղեկացնում է, որ Մանչեսթեր Սիթին պատրաստ է հրաժարվել թիմի հարձակվող Կառլոս Տևեսի ծառայություններից:

Նշվում է, որ Սիթի քննարկում է վաճառքի հնարավորությունները և ցանկանում է Տևեսի համար ստանալ 50 միլիոն ֆունտ ստեռլինգից ոչ պակաս գումար:

Աղբյուրը նշում է երեք թիմերի՝ Ինտերի, Չելսիի և Ռեալի անունները, որոնք կարող է գնեն արգենտինացու տրանսֆերը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Վան Պերսի. Կարող ենք Մանչեսթեր Յունայթեդից ավելի լավ լինել

Արսենալի հարձակվող Ռոբին Վան Պերսին գտնում է, որ թիմը, հաջորդ մրցաշրջանում պետք է ձեռք բերի որևէ տիտղոս:

«Եկել է ժամանակը, որպեսզի վերջին քայլը կատարենք: Այս տարի, մենք հանդես եկանք Լիգայի գավաթի եզրափակիչում, սակայն այսպիսի պայմաններում, թիմը պետք է մասնակցի երկու կամ երեք մրցաշարերի եզրափակիչներում»

«Նայեք Մանչեսթեր Յունայթեդին, մենք կարող ենք նրանցից ավելի լավ լինել: Սակայն նրանք, ամենայն հավանականությամբ, կխաղան Չենպիոնների լիգայի եզրափակիչում, ունեն լավ հնարավորություններ Պրեմիեր լիգան հաղթելու հա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռոբերտո Բաջոն շնորհավորել է Տոտտիին

Լեգենդար Ռոբերտո Բաջոն շնորհավորել է Ռոմայի ավագ Ֆրանչեսկո Տոտտիին՝ իր կարիերայի ընթացքում նոր ցուցանիշ արձանագրելու համար:

Արդեն տեղեկացրել ենք, որ Տոտտին, Ա Սերիայում խփելով իր 206-րդ գոլ՝ բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում առաջ անցավ Բաջոյից և այժ հինգերորդ հորիզոնականում է:

«Շնորհավորում եմ Տոտտիին: 206 գոլ Ա Սերիայում՝ դա հիանալի արդյունք է: Չեմ ցավում այն բանի համար, որ նա առաջ անցավ ինձանից, քանի որ Տոտտին մեծ ֆուտբոլիստ է» ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դել Բոսկեն սպառնացել է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն սպառնացել է Բարսելոնայի և Ռեալի իսպանացի ֆուտբոլիստներին, որ եթե նրանցից որևէ մեկը շարունակի «հակամարտությունը» նաև հավաքականում, ապա կհեռացվի ընտրանուց:

«Հույս ունեմ, որ այն ամենը, ինչ տեղի ունեցան, չեն ազդի հավաքականի վրա: Խիստ կլինենք նրանց նկատմամբ, ովքեր խնդիրներ կառաջացնեն: Այն ֆուտբոլիստները, ովքեր չեն ենթարկվի մեր հրահանգներին կամ կստեղծեն վատ մթնոլորտ հանդերձարանում, պատասխան կտան իրենց արարքների հետևանքների համար: Միայն նրանք կլինեն պատասխանատու ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Տևեսի փոխարեն 30 միլիոն և Դրոգբայի՞ն

Անգլիական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, Չելսին, Կառլոս Տևեսի համար, պատրաստ է Մանչեսթեր Սիթիին առաջարկել 30 միլիոն եվրո և Դիդիե Դրոգբային:
 
Մասնավորապես, «Manchester Evening News»-ը տեղեկացնում է, որ Սիթին կարող է համաձայնել նման գործարքին, մանավանդ, որ վերջին երկու տարիներին, «քաղաքացիներ»-ը հետաքրքրություն են դրսևորում Դրոգբայի նկատմամբ:
 
Հավելենք, որ Տևեսի և Սիթիի պայմանագրի ավարտին կա երեք տարի, սակայն արգենտինացին մեկ անգամ չէ, ինչ ցանկություն է հայտնել հեռանալ մանչեսթերյան այդ թիմից:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031