Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 02
Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել Մադրիդի Ատլետիկոն

Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել Մադրիդի Ատլետիկոն

Ըստ Football Italia-ի տարածած տեղեկությունների, իտալական "Կատանիայի" արգենտինացի գլխավոր մարզիչ, նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Սիմեոնեն, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել Մադրիդի "Ատլետիկոն":

Դիեգո Սիմեոնեն իտալական ակումբն սկսեց գլխավորել առաջնության միջնամասում եւ նրա գլխավորությամբ "Կատանիային", փաստորեն, հաջողվեց պահպանել իր տեղն Իտալիայի "Ա" Սերիայում: Այնուամենայնիվ, ակումբում գոհ չեն նրա աշխատանքից:

Մարզչական իր կարիերան շարունակելու տարբերակներից մեկը հենց Մադրիդի "Ատլետիկոն" է, որի կազմում ժամանակին խաղ

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆրեդերիկ Կանուտեն կլքի Սեւիլիան

Ֆրեդերիկ Կանուտեն կլքի Սեւիլիան
Իսպանական "Սեւիլիայի" 34-ամյա հարձակվող Ֆրեդերիկ Կանուտեն հայտարարել է թիմից հեռանալու իր որոշման մասին:

- Ակումբը եւ ես որոշել ենք ճիշտ ժամանակին ավարտել մեր հրաշալի պատմությունը: Ես կցանկանայի ելույթ ունենալ նաեւ Քաթարում կամ ԱՄՆ-ում, - Կանուտեի խոսքերն է մեջբերել ֆրանսիական հեղինակավոր L'Equipe հանդեսը:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Բարսելոնան հետաքրքրված է Անդրե Սանթոսի եւ Գյոքհան Գյոնուլի ծառայություններով

Բարսելոնան հետաքրքրված է Անդրե Սանթոսի եւ Գյոքհան Գյոնուլի ծառայություններով


Իսպանական "Բարսելոնան" հետաքրքրված է թուրքական "Ֆեներբախչեի" պաշտպաններ Անդրե Սանթոսի եւ Գյոքհան Գյոնուլի ծառայություններով, որոնց հաջող խաղը վերջին շրջանում գրավել է "Բարսելոնայի" ուշադրությունը:


"Ֆեներբախչեի" այս 2 պաշտպաններին գործի մեջ տեսնելու համար կատալոնական ակումբի սկաուտ Լուիս Գոնսալեսը հանգստյան օրերին եղել է Ստամբուլում` ներկա գտնվելու "Ֆեներբախչեի" մասնակցությամբ, Թուրքիայի առաջնության հերթական տուրի խաղին:


Ամառային միջմրցաշրջանում "Բարսելոնայի" ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանական դիրքերը եւ "Ֆեներբախչեի" 2 պաշտպանները լավ տարբերական են համարվում կատալոնացիների համար:


Բրազիլաց ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆերգյուսոն. «Որոշակի փոփոխություններ կմտցնեմ կազմի մեջ»

Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ծրագրում է ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Շալեկի հետ պատասխան խաղում, փոփոխություններ մտցնել թիմի մեկնարկային կազմում:

«Հաստատ, չորեքշաբթի օրը, որոշակի փոփոխություններ կմտցնեմ կազմի մեջ: Կազմ կվերադարձնեմ Պոլ Սքոուլզին, Դիմիտար Բերբատովին և Մայքլ Օուենին: Սա մեզ պետք է, սակայն, ամենայն հավանականությամբ, չեմ փոխի իմ փորձառու պաշտպաններին»:

«Մեզ շատ կարևոր շաբաթ է սպասվում: Չորեքշաբթի` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն է, իսկ հետո՝ կիրակի օրվա հանդիպումը (Չելսիի հետ) ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Միլանը ներկայացրել է իր նոր մարզաշապիկը

Նոր մրցաշրջանի համար, Միլանը ներկայացրել է սեփական հարկի տակ հանդիպումների համար նախատեսված իր նոր մարզաշապիկը, որը ստեղծվել է Adidas հայտնի ընկերության կողմից:

Նախկին մարզաշապիկի հետ համեմատ, կարմիր և սև գծերն ավելի նեղ են, իսկ ուսերի վրա կան սպիտակ գծեր:

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանի՝ Կալյարիի հետ վերջին խաղում, թիմը հանդես կգա նոր մարզաշապիկով, տեղեկացնում է Football Italia-ն:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՈՒԵՖԱ-ն մերժել է Մադրիդի Ռեալին

Այսօր տեղեկացրել ենք, որ Մադրիդի Ռեալը դիմել էր ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե և պահանջել, որպեսզի վերջինս որակազրկի Բարսելոնայի վեց ֆուտբոլիստների՝ ոչ մարզական պահվածքի պատճառով:

Football.ua-ն՝ հղում անելով Sport.es-ին և AS.com-ին, տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ն արդեն անդրադարձել է Ռեալի դիմումին և մերժել նրանց պահանջը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը պնդում էր, թե Բարսելոնայի ֆուտբոլիստներ Դանի Ալվեշի, Բուսկետսի, Պեդրոյի, Կեյտայի, Պինտոյի և Վալդեսի ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (1)

ՈՒԵՖԱ-ն մերժեց նաև Բարսելոնային, սակայն Մոուրինիոյի գործը կքննվի

ՈՒԵՖԱ-ն մերժել է Բարսելոնայի դիմումը, որով կատալոնյան ակումբը ցանկանում էր, որպեսզի Ժոզե Մոուրինիոյի նկատմամբ սանկցիա կիրառվի՝ ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպումից հետո նրա արտահայտած մտքերի համար: Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո, պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ ՈՒԵՖԱ-ն չի թույլատրում այլ թիմերի, որպեսզի խաղան Բարսելոնայի դեմ:

Մասնավորապես, Կարգապահական կոմիտեի փոխնախագահը հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն, արդեն գործ բացել է Մոուրինիոյի հայտարարությունների վերաբերյալ,  որը կքննվի մայիսի 6-ի ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Գալլիանի. Նախ Սկուդետտոն, հետո նոր պայմանագրերի շուրջ բանակցությունները

Միլանի գործադիր տնօրեն Ադրիանո Գալլինին հայտարարել է, որ ակումբը դեռ պատրաստ չէ նոր պայմանագրերի շուրջ բանակցություններ սկսել Կլարենս Զեեդոֆի, Ալեսանդրո Նեստայի, Անդրեա Պիրլոյի և Մասսիմո Ամբրոզինի հետ: Եթե նրանց հետ ակումբը որոշի չերկարաձգել պայմանագրերը, ապա այդ բոլոր ֆուտբոլիստները, ամռանը, կստանան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:

«Մենք որոշել ենք չսկսել բանակցություները մինչև մրցաշրջանի ավարտը: Հիմա թիմի առջև Սկուդետտոն նվաճելու խնդիրն է դրված: Բոլոր քննարկումները կանցկացվեն առաջնության ավարտից հետո: Մենք ցանկան ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռոսել. Ինձ դուր չեկավ Ռեալի հետ վերջին հանդիպման մթնոլորտը

Ռոսել. Ինձ դուր չեկավ Ռեալի հետ վերջին հանդիպման մթնոլորտը

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը  Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման նախօրեին AS պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ իրեն դուր չի եկել երկու ակումբների երկրապագուների պահելաձևը։

 

- Դուք գո՞հ եք առաջին հանդիպման արդյունքից։

- Ես ինձ մի փոքր անհարմար եմ  զգում, որ մենք այդպես միանգամից կարողացանք ունենալ երկու գնդակի առավելություն, քանի որ «Ռեալի» ֆուտբոլիստները արժանի պայքար մղեցին ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Sunday People. Ֆերգյուսոնի պաշտոնի համար կպայքարեն Մոուրինիոն և Գվարդիոլան

Անգլիական լրատվամիջոցներում արդեն սկսվել են քննարկումները, թե ով է փոխարինելու Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնում՝ Ալեքս Ֆերգյուսոնին: Հիմնականում տրվում է երկու անուն՝ Ռեալի և Բարսելոնայի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինիո և Պեպ Գվարդիոլա:

Մասնավորապես, այս անգամ, այդ խնդիրը շոշափել է Sunday People-ը, որը վկայակոչելով Գվարդիոլայի ընկեր, Ուիգանի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին, նշում է, որ վերջինս կարծում է, թե Գվարդիոլան, Բարսելոնայում կմնա ամենաշատը երկու տարի, որից հետո կգա Անգլիայի Պրեմիեր լիգա:

Զ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Տոտտին առաջ անցավ Բաջոյից

Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում, երեկ կայացավ Բարի-Ռոմա հանդիպումը, որն ավարտվեց մայրաքաղաքային թիմի՝ 2-3 հաշվով հաղթանակով: Երկու գոլ իր հաշվին գրանցեց Ռոմայի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին, որից հետո, Իտալիայի Ա Սերիայում նրա գոլերի քանակը հասավ 206-ի:

Այդ ցուցանիշով, Ֆրանչեսկո Տոտտին, այժմ արդեն Իտալիայի Ա Սերիայի բոլոր ժամանակների հինգերորդ լավագույն ռմբարկուն է, քանի որ առաջ անցավ իտալական ֆուտբոլի մեկ այլ լեգենդի՝ Ռոբերտո Բաջոյին (205 գոլ):

Ռոմայի 34-ամյա ավագը, Ա Սերիյաի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Երկրպագուներն իրենց նախապատվությունը տալիս են Բեզեմային

Իսպանական Marca-ն իր հերթական հարցումն է անկացրել այցելուների շրջանում, որպեսզի պարզի նրանց կարծիքը՝ Բարսելոնայի հետ պատասխան խաղում, Մադրիդի Ռեալի հարձակման գծի վերաբերյալ:

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից շատերը, իրենց նախապատվությունը տալիս են Քարիմ Բենզեմային: Բացի այդ, երկրպագուները գտնում են, որ նրան, առաջին հերթին, կարող է փոխարինել Կական, իսկ բրազիլացուց հետո՝ Իգուաինը:

Հավելենք, որ հարցմանը մասնակցել են շուրջ 160 000 երկրպագու:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռեալը պահանջում է, որպեսզի որակազրկվեն Բարսելոնայի վեց ֆուտբոլիստներ

Մադրիդի Ռեալի ղեկավարությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե, որպեսզի համաեվրոպական ֆուտբոլային այդ կառույցը, քննության առնի ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպման հետ կապված որոշ դրվագներ, ինչպես նաև որակազրկի կատալոնյան ակումբի վեց ֆուտբոլիստների:

Մասնավորապես, Արքայական ակումբի ղեկավարությունը պահանջում է, որպեսզի երկու խաղով որակազրկվեն Բարսելոնայի ֆուտբոլիստներ Դանի Ալվեշը, Պեդրոն և Բուսկետսը՝ ոչ մարզական պահվածքի համար: Նշվում է, նաև այն, որ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Աբրամովիչը հետաքրքրված չէ Բենիտեսի ծառայություններով

Daily Mail-ի տեղեկությունների համաձայն, Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի քննարկում Ռաֆայել Բենիտեսի թեկնածությունը՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի համար:

Նշվում է, որ նախկինում, իսպանացի մասնագետը հասկացրել էր, որ դեմ չէ աշխատել Չելսիում:

Հիշեցնենք, որ Բենիտեսն անգործ է անցյալ դեկտեմբերից, երբ հեռացվեց Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնից:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ինիեստայի մասնակցության հնարավորությունները բարձր են

Marca-ն տեղեկացնում է, որ Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ:

Նշվում է, որ դեռևս չկա վերջնական որոշում, թե արդյոք Ինիեստան կկարողանա մասնակցել Ռեալի հետ, ՉԼ-ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը: Սակայն, կատալոնյան ակումբի բժշկական շտաբի կարծիքով, ֆուտբոլիստի՝ այդ հանդիպմանը մասնակցության հնարավորությունները բավական բարձր են:

Հիշեցնենք, որ Ինիեստան, վնասվածքի պատճառով, չի կարողացել մասնակցել այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպմանը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրաժարվել է մասնակցել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Բարսելոնայի հետ կայանալիք պ

Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրաժարվել է մասնակցել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Բարսելոնայի հետ կայանալիք պատասխան հանդիպումից առաջ անցկացվող մամլո ասուլիսին:

Պորտուգալացի մասնագետն իր այդ որոշումը բացատրել է այն փաստով, որ նա հեռացվել է այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպմանը:

Մոուրինիոյի փոխարեն, մամլո ասուլիսը կվարի նրա օգնական Այտոր Կարանկան: Նշվում է, որ մամլո ասուլիսին ներկա կլինի նաև Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031