Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 07
Ռիբերին քննադատել է Ռոբենին սխալ գործողությունների համար

Ռիբերին քննադատել է Ռոբենին սխալ գործողությունների համար


Մյունխենի "Բավարիայի” կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին քննադատել է իր թիմի խաղընկեր Արյեն Ռոբենին այն բանի համար, որ 32-րդ տուրի` "Շալկե-04”-ի հետ հանդիպմանը հոլանդացի ֆուտբոլիստը չի նկատել նրան, հաղորդում է Bild-ը:

Հանդիպումից հետո հանդերձարանում երկու ֆուտբոլիստների միջև զրույց է տեղի ունեցել:


"Արյեն, ինչու՞ խաղադաշտում դու չես նկատում ինձ: Ինչու չես խաղում այնպես, ինչպես հարկն է: Դա շատ կարևոր է թիմի համար”, - ասել է Ռիբերին:


Ի պատասխան` Ռոբենը ընդունել է իր սխալը և խոստացել, որ այսուհետ նման կերպ չի վարվի:

Լուսանկարը` Reuters-ի


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մարկո Մարինը կարող է հայտնվել Միլանում

Մարկո Մարինը կարող է հայտնվել Միլանում
22:31 04.05.2011

Բրեմենի "Վերդերի" մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը ժամանել է Միլան, որպեսզի քննարկի գերմանական ակումբի կիսապաշտպան Մարկո Մարինի հնարավոր տեղափոխությունը` "Միլան":

Կլաուս Ալոֆսը եւ "Միլանը" ներկայացնող նրա գարծընկեր Արյեդո Բրայդան հանդիպել են միլանյան ռեստորաններից մեկում, որպեսզի քննարկեն տրանսֆերային գալիք պատուհանը:

Սակայն հանդիպման հիմնական թեման այն էր, որ բրեմենցիներին հետաքրքրում է "Միլանի" պաշտպան Սոկրատիս Պապաստոպուլոսը, իսկ "Միլանն" էլ` իր հերթին, դեմ չէ թիմի շարքերը համալրելու գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկով` Մարկո Մարինով:

Սակայն ամբողջ խնդիրը Մարկո Մարինի տրանսֆերային արժեքն է ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մյուլերը զղջում է անիմաստ վատնած մրցաշրջանի համար

Մյուլերը զղջում է անիմաստ վատնած մրցաշրջանի համար

"Բավարիայի” հարձակվող Թոմաս Մյուլերն ասել է, որ թիմում ոչ ոք չի հասկանում, թե ինչու մյունխենցիները տապալեցին այս մրցաշրջանը:


"Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մեծ հնարավորություններ ունենալով` նման արդյունքի հասանք,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Reuters-ը, - մենք շարունակում ենք ինքներս մեզ հարցնել, թե ինչպես կարող էինք պարզապես վատնել մի ամբողջ մրցաշրջան: Մենք հստակ տեսնում ենք` ինչի ենք ընդունակ:

 


Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակիչում "Բավարիան” պարտվել է  "Ինտերին”, իսկ Գերմանիայի գավաթում` "Շալկեին”: Բունդեսլիգայում առաջնության ավարտից 2 տո ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դորտմունդի Բորուսիան հավակնում է Բորդոյի ֆուտբոլիստին ձեռք բերելուն

Դորտմունդի Բորուսիան հավակնում է Բորդոյի ֆուտբոլիստին ձեռք բերելուն
Գերմանիայի նորընծա չեմպիոն Դորտմունդի "Բորուսիան" մտադիր է ձեռք բերել ֆրանսիական "Բորդոյի" պաշտպան Բենուա Տրեմուլինասին:

Ըստ ֆրանսիական L'Equipe հեղինակավոր հանդեսի տեղեկությունների, 25-ամյա պաշտպանն, ով արդեն 3 մրցաշրջանի ընթացքում հանդես է գալիս "Բորդոյի" հիմնական կազմում, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել Ֆրանսիան:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Տրեմուլինասի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի "Բավարիան", սակայն այժմ արդեն խոսվում է այն մասին, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի "Բորուսիան":

Ենթադրվում է, որ Տրեմուլինասը "Բորուսիայի" ձախ պաշտպանի դիրքում մրցակցություն պետք է ծավալի Մարսել Շմելցերի հետ, իսկ բրազ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՓՅՈՒՆԻԿԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ. ՓՅՈՒՆԻԿ 2:2 ԻՄՊՈՒԼՍ

Վերջ, հանդիպումն ավարտված է` 2-2:

90+2 – Գագա Թբիլաշվիլին լավ փոխանցումով փորձեց հարվածային դիրք դուրս բերել Արտակ Հովհաննիսյանին, սակայն մրցավարը խաղից դուրս արձանագրեց:

90+1 – Համառ պայքար է դաշտի կենտրոնում:

90 – Մալաքյանը կրկին կորցնում է Փյունիկին հաղթանակ պարգևելու հնարվորությունը: Նա աջ եզրից Սարգիս Հովսեփյանից ստացավ գնդակը, փորձեց այն պտտեցնել դեպի հեռավոր վերին անկյունը, սակայն մի փոքր բարձր ստացվեց: Երեք րոպե է ավելացվել:

88 – Փյունիկն է հիմա գրոհում:

87 – Արոնյան – Գրիշչուկ 1/2 -1/2: Ափսոս էր :( ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Աֆելայը հետաքրքրել է Լիվերպուլին

Աֆելայը հետաքրքրել է Լիվերպուլին
Անգլիական "Լիվերպուլը" մտադիր է թիմի հարձակման գիծն ուժեղացնել` ձեռք բերելով  իսպանական "Բարսելոնայի" եւ Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելային:

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, ով ցանկանում է ապագայի երիտասարդ թիմ ստեղծել:

Ինչպես տեղեկացնում է Caughtoffside-ը, ընդամենը հունվարին հոլանդական ՊՍՎ-ից "Բարսելոնա" տեղափոխված կիսապաշտպանի համար "Լիվերպուլի" ղեկավարությունը պատրաստ է առաջարկելու 8.7 մլն. ֆունտ ստեռլինգ:

Հիշեցնենք, որ Իբրահիմ Աֆելայը չի կարողանում իր ամուր տեղը գտնել "Բարսելոնայի" կազմում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմ Աֆելայն անց է կացրել 12 խաղ, որից միայն երկուսի ընթացքում է ֆուտբոլիստը մասնակցել ամբողջ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ասթոն Վիլլան կարող է գլխավորել Ռաֆա Բենիտեսը

Ինչպես հայտնի է, Ասթոն Վիլլայի գլխավոր մարզիչ Ժերար Ուլիեն առողջական լուրջ խնդիրների պատճառով, դժվար թե կարողանա շարունակել իր գործը: Այդ պատճառով անգլիական այդ ակումբը նոր մարզչի փնտրտուքների մեջ է:

Անգլիական մամուլի համաձայն, թեկնածուների ցանկում առաջինը Ռաֆա Բենիտեսի անունն է, ով Ինտերից հեռանալուց հետո դեռեւս անգործ է: Նշվում է, որ Վիլլայի սեփականատեր Ռենդի Լերները, հանձին իսպանացու, տեսնում է այն մասնագետին, ում միջոցով թիմը կկարողանա հաջողությունների հասնել:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը կարող է վճռորոշ լինել Անչելոտտիի համար

Մանչեսթեր Յունայթեդի հետ կայանալիք դերբիի արդյունքը որոշիչ կլինի Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի՝ լոնդոնյան ակումբում զբաղեցրած իր պաշտոնում մնալ կամ չմնալու հարցում, տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցներնն իրենց այսօրվա լուրերում:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է, թե այս մրցաշրջանի ավարտից հետո, իտալացի մասնագետը կհեռացվի իր պաշտոնից:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Զիդանը մեծ հարգանք ունի Մոուրինիոյի նկատմամբ


Լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով այժմ զբաղեցնում է Մադրիդի Ռեալի նախագահի խորհդականի պաշտոնը, հայտարարել է, որ մեծ հարգանք ունի Մոուրինիոյի անձի եւ գործունեության հանդեպ:

«Իմ հարաբերությունները նրա եւ թիմի հետ շատ լավ են: Հետեւում եմ նրա գործունեությանը եւ աշխատում նրա հետ այն բոլոր հարցերում, որը վերաբերում է առաջին թիմին: Ամբողջապես հարգում եմ Մոուրինիոյին եւ այն աշխատանքը, որը նա կատարում է Մադրիդի Ռեալում»,- մասնավորապես ասել է Զիդանը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ԻԳՈՒԱԻՆՆ ՈՒ ԳՐԱՆԵՐՈՆ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Գոնզալո Իգուաինն ու Էստեբան Գրաներոն ողջունեցին թիմի երկրպագուներին ու լրատվամիջոցներին:

Սևիլյայի "NH Central Conveciones” հյուրանոցում ֆուտբոլասերներն ու լրատվամիջոցները այս անգամ հնարավորություն ունեցան հանդիպել Իգուաինին ու Գրաներոյին: Երկուսն էլ ստորագրություններ բաժանեցին ու լուսանկարվեցին երկրպագուների հետ:

Image
Image
Image


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ջուզեպպե Ռոսսին հետաքրքրում է Ինտերին

Footballpress.net-ի տեղեկատվության համաձայն, Միլանի Ինտերը հետաքրքրված է Վիլիառեալի իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի ծառայություններով:

Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը Վիլիառեալի հետ ավարտվում ե 2016 թ. հունիսին, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:

Հավելենք, որ Ռոսսիով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում նաեւ Բարսելոնան:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՈւԵՖԱ-ն Ժոզե Մոուրինյոյին տուգանել է 50 հազար եվրոյով եւ որակազրկել 5 խաղով

Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնայի հետ առաջին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ՈւԵՖԱ-ին քննադատելու համար որակազրկվել է Չեմպիոնների լիգայի հինգ խաղով եւ տուգանվել 50 հազար եվրոյով, հայտնում է News.am-ը` hղում անելով uefa.com-ին:

Պորտուգալացի մասնագետը, դժգոհ լինելով մրցավարությունից, հայտարարել էր, որ Բարսելոնային հնարավոր չէ հաղթել, քանի որ ՈւԵՖԱ-ն բարեհաճ է կ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դրոգբա. Երջանիկ եմ, որ նորից ձեռք եմ բերում իմ մարզավիճակը

Դրոգբա. Երջանիկ եմ, որ նորից ձեռք եմ բերում իմ մարզավիճակը

«Չելսիի» հաձակվող Դիդյե Դրոգբան ասել, թե  այս մրցաշրջանում ինչն է իր ցածր արդյունավետության  պատճառը։Դրոգբան այս մրցաշրջանում բոլոր մրացաշարերում խփել  ընդամենը 13 գոլ։

 

«Ես գիտեմ դրա պատճառը։ Ես հիվանդության պատճառով դուրս էի մնացել շարքից, և այժմ երջանիկ եմ, որ կրկին ձեռք եմ բերում իմ մարզավիճակը»։

 

«Ես վտանգավոր պահեր ստեղծում են հակառակորդի տուգանայինում։ Ես խոսել եմ դրա մասին իմ այստեղ գալու պահից, ես գոլային փոխանցումներ կկատարեմ,  կարծում եմ, որ իսկական հարձակվողը պետք է կարողանա ոչ միայն գոլեր խփել, այլ նաև կատարել գոլային փոխանցումներ, ա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ «ԿՐԱՍՆՈԴԱՐԻ» ՀԵՏ ԿՄԵԿՆԻ ԿԱԶԱՆ


Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վերջին շրջանում բուժվում էր վնասվածքից, իր թիմի՝ «Կրասնոդարի» հետ կմեկնի Կազան՝ մայիսի 8-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության հերթական տուրի «Ռուբինի» դեմ արտագնա խաղին մասնակցելու համար.

«Ես թիմի հետ կմեկնեմ Կազանի «Ռուբինի» դեմ կիրակի օրը կայանալիք հանդիպմանը: Շատ դժվար ընթացավ վնասվածքից վերականգնվելս, սակայն ես ուրախ եմ, որ կրկին կարող եմ դանդաղորեն միանալ թիմին և կրկին խաղալ»,- գրել է Մովսիսյանը Facebook-ի իր էջում:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԿԲՈՂՈՔԱՐԿԻ ՊԻՆՏՈՅԻ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄԸ



Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է բողոքարկել իր դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյի որակազրկումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Նման պատիժ Պինտոն ՈՒԵՖԱ-ի կողմից ստացել է հեռացման, ինչպես նաև Չեմպոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» ֆուտբոլիստների հետ կռիվ սարքելու համար: «Բարսայի» ղեկավարությունը որոշել է օգտագործել երեք օրվա ընթացքում այս որոշումը բողոոքարկելու իր իրավունքը: Պետք է նշել, որ Պինտոն արդեն արդ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Աբիդալ. Վախենում էի կյանքիս համար, որովհետև երեխաներ ունեմ

Աբիդալ. Վախենում էի կյանքիս համար, որովհետև երեխաներ ունեմ

Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը սարսափելի հիվանդության ախտորոշումից հետո կիսվել է իր մտավախություններով, հաղորդում է Sport.es –ը:


Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել էին լյարդի չարորակ ուռուցք, և անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն:


«Երբ ինձ հայտնեցին հիվանդությանս մասին, ես վախեցա կյանքիս համար, քանի որ երեխաներ ունեմ: Չգիտեի` ինչպես ասել ծնողներիս, տեսնում էի կնոջս ծանր ապրումները: Բայց իմ վերադարձը խաղադաշտ տվեց բոլոր հարցերի պատասխանները: Դա հեշտ չէր: Բայց ամենաշատ ապրումներն այն ժամանակ էին, երբ հանրությանը հայտնի դարձավ իմ հիվանդության մասին: Ես ահռելի թվով խրա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մխիթարյան. Ինքներս ենք մեղավոր

Մխիթարյան. Ինքներս ենք մեղավոր

Կիևի "Դինամոյի” հետ կայացած մրցավեճից հետո "Շախտյորի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շփվել է ակումբի մամուլի ծառայության հետ:


-Մենք ցանկանում էինք հնարավորինս շուտ ապահովել չեմպիոնությունը, սակայն դա մեզ չհաջողվեց: Այժմ մենք պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա:


-Հենրիխ, "Դինամոն” այս խաղում ձեզանից ուժե՞ղ էր:


-Չէի ասի, որ նրանք մեզանից ուժեղ էին, պարզապես մենք ինքներս շատ կոպիտ սխալներ թույլ տվեցինք, որոնք էլ հանգեցրեցին բաց թողնված գոլերի: Բայց պետք չէ հիասթափվել, ընդհակառակը` մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք, քանի որ կյանքն այսքանով չի ավարտվում:

-Եթե մի կողմ դնենք, հաշիվը, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տպավորություն թողեց ուկրաինական "կլ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պաչաջյանի համար այս մրցաշրջանը, հավանաբար, ավարտվեց

Պաչաջյանի համար այս մրցաշրջանը, հավանաբար, ավարտվեց
Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի և Իրանի "Սանատ Նավթի” կիսապաշտպան Պաչաջյանը Իրանի առաջնության վերջին տուրի` "Սեպահանի” հետ հանդիպմանը վնասվածք է ստացել: Ապրիլի 29-ին կայացած խաղի 3-րդ րոպեին Պաչաջյանը վնասել է ծնկի կապանները, սակայն մինչ հանդիպման ավարտը մնացել է խաղադաշտում: 



Երեկ կիսապաշտպանը ավելի խորը բուժհետազոտություն է անցել, որի արդյունքում պարզ է դարձել, որ Պաչաջյանը առաջիկա երկու շաբաթներին չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:


"Այս մրցաշրջանն, ամենայն հավանականությամբ, ավարտվեց ինձ համար. մնացել է ընդամենը երկու տուր` մայիսի 15-ին և 20-ին… Հազիվ թե ես դրանց մասնակցեմ”, - խոստովանել է Պաչաջյանը ArmSport.am-ի հետ զրույցում:


Հիշ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Բերեզովսկին անառիկ պահեց դարպասը

Բերեզովսկին անառիկ պահեց դարպասը


Քիչ առաջ Վլադիվաստոկում ավարտվեց Ռուսաստանի առաջին խմբի առաջնության 8-րդ տուրի «Լուչ Էներգիա»-«Խիմկի» հանդիպումը։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 0։0։

Հյուրերի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ «Խիմկիի» կազմում արդեն 19-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Վոսկովոյնիկովը, ինչը մեծ առավելություն տվեց «Լուչ Էներգիային»։ Բերեզովսկին մեծ ծանրաբեռնվածությամբ գործեց հատկապես երկրորդ խաղակեսում, սակայն կարողացավ անառիկ պահել դարպասը։

«Խիմկին» 11 միավորով 9-րդ տեղում է։

Լուսանկարը՝ onedivision.ru-ի


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պոգրեբնյակը կարող է տեղափոխվել Տոտենհեմ

Պոգրեբնյակը կարող է տեղափոխվել Տոտենհեմ
 
Ըստ FootballPress-ի տեղեկությունների, գերմանական "Շտուտգարտի" ռուս հարձակվող Պավել Պոգրեբնյակը կարող է տեղափոխվել Լոնդոնի "Տոտենհեմ":

Բանն այն է, որ "շպորները" ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը, որն այս մրցաշրջանում, մեղմ ասած, բարձրության վրա չէր: "Տոտենհեմի" կազմը համալրելուն հավակնող ֆուտբոլիստների թվում են նաեւ Ռոմելու Լուկակուն եւ Էդինսոն Կավանին:

Նշենք նաեւ, որ հենց ինքը` Պոգրեբնյակն էր ցանկություն հայտնել հանդես գալու Անգլիայի Պրեմիեր-Լիգայում:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Նանի. Չելսիի հետ խաղը ՉԼ եզրափակչից կարևոր է

Նանի. Չելսիի հետ խաղը ՉԼ եզրափակչից կարևոր է

"Մանչեսթեր Յունայթեդի” կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում  Անգլիայի առաջնության 36-րդ տուրում  "Չելսիի” հետ կայանալիք  հանդիպմանը:


 "Ներկա պահի դրությամբ "Չելսիի” հետ մրցավեճը Չեմպիոնների լիգայի եզրափակչից կարևոր է: Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Բայց մենք խաղալու ենք սեփական հարկի տակ, բացի դրանից, մենք լոնդոնցիների հետ մրցելու մեծ փորձ ունենք:


Եթե ցանկանում ենք հաղթանակ տոնել այդ մրցավեճում, ապա պետք է վստահ գործենք: Չեմպիոնների լիգայում մենք լավ ենք դրսևորել մեզ այդ թիմի հետ մրցելիս: Դա մեզ հոգեբանական առավելություն է տալիս”, - Նանիի խոսքերն է մեջբերում Sky Sport ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆերգյուսոն. Վախենում ենք վատ մրցավարությունից

Ֆերգյուսոն. Վախենում ենք վատ մրցավարությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Չելսիի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ միայն մի բանից է վախենում` վատ մրցավարությունից, հաղորդում է football.ua-ն:


Նշենք, որ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը սպասարկելու է  Անգլիայի թերևս ամենալավ մրցավար Հովարդ Վեբը:

"Անկասկած այսօրվա դրությամբ Վեբն ամենալավն է, բայց մենք, միևնույն է, վախենում ենք, որ նա կարող է սխալներ թույլ տալ:

«Մանչեսթերը» բարձրակարգ խաղացողներով համալրված ակումբ է, հուսով եմ, որ այս անգամ գոնե մեր բախտը փոքր-ինչ կբերի: «Օլդ Թրաֆորդ» ժամանող ցանկացած ակումբ պետք է պատրաստ լինի դժվար հակամարտության: Ընթացիկ առաջնությունում մենք փայլուն հանդես եկան ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Անչելոտի. Խաղի սխեման չի որոշելու հանդիպման ելքը

Անչելոտի. Խաղի սխեման չի որոշելու հանդիպման ելքը

"Չելսիի” մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում է "Մանչեսթեր Յունայթեդի” հետ կայանալիք մրցավեճին:


 "Հասկանալի է, որ շատ կարևոր է ճիշտ կազմ ընտրել, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է նաև, որ խաղի սխեման չի որոշելու հանդիպման ելքը”, - Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:



"Ամեն ինչ կախված կլինի թիմի տրամադրվածությունից, և ներկա պահին մենք չպետք է անհանգստանանք այդ կապակցությամբ: Մենք պարզապես պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը և հավատարիմ մնանք մեր խաղաոճին: 4-4-2 թե  4-4-3` ամենևին էլ կարևոր չէ:



"Այս հանդիպմանը պետք է նախապատրաստվել, ինչպես եզրափակչին: Ճնշումը շատ մեծ է: Այդ իսկ պատճառով մե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Կարանկա. Մենք շատ գոհ ենք Բենզեմայից

Կարանկա. Մենք շատ գոհ ենք Բենզեմայից

Մադրիդի "Ռեալի” գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան հայտարարել է, որ թիմի մարզշական շտաբը շատ գոհ  է Կարիմ Բենզեմայի խաղից, հաղորդում է Marca-ն:


Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը դժգոհ էր մնացել այն փաստից, որ Չեմպիոնների լիգայի` "Բարսելոնայի” հետ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը մնացել էր պահեստայինների նստարանին: Նա նույնիսկ ակնարկել էր, որ կարող է լքել "Արքայական” ակումբը, եթե շարունակի մնալ պահեստայինների նստարանին:


"Այն, որ Բենզեման մնացել է պահեստայինների նստարանին, պայմանավորված էր տակտիկական մոտիվներով: Արդեն մի քանի ամիս է` քննարկվում է Բենզեմայի հարցը, սակայն մենք շատ գոհ ենք նրանից: Նա մեր թիմի համար մեծ դեր է խաղում”, - հայտարարել է Կարանկան:
... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Կական կարող է լքել Ռեալը

Կական կարող է լքել Ռեալը

Մադրիդի "Ռեալը" պատրաստ է մրցաշրջանի ավարտին խելամիտ գնով վաճառել Կակային :


Ինչպես հաղորդում է AS-ը, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, նախագահ Ֆլորենտինո Պերեսը, խորհրդական Զինեդին Զիդանը և փոխնախագահ Խոսե Անխել Սանչեսը ամառային տրանսֆերային քաղաքականությանը նվիրված հանդիպում են անցկացրել:

 

«Էսպանյոլի» խաղացող Խոսե Կալյեխոնի հետ պայմանագիրն արդեն պատրաստ է, ինչպես նաև սպասվում է դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինի ժամանումը: Պեդրո Լեոնը, Սերխիո Կանալեսը, Ֆերնանդո Գագոն և Դուդեկը այս ամառ կլքեն ակումբը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պույոլը մտածում էր լքել Բարսելոնան

Պույոլը մտածում էր լքել Բարսելոնան 

«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը հայտարարել է, որ կատալոնցիների հետ նոր պայմանագիր ստորագրելուց առաջ մտածում էր արտասահմանում խաղալու հնարավորության մասին: Պաշտպանը, ում իրենց կազմում կցանկանային տեսնել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Ինտերը» և «Միլանը», կապտանռնագույնների հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2013թ.:



"Հուսով եմ` «Բարսելոնայում» երկար տարիներ կանցկացնեմ, պարզ է, որ այս մրցաշրջանը կավարտեմ այստեղ: Ես ակումբի ղեկավարությանը խնդրել եմ ինձ ժամանակ տալ`
մտածելու կարիերայումս  փոփոխությունների շուրջ: Բայց որոշեցի հետագայում էլ մնալ «Բարսայում»: Ոչ ոք չի կարող ինձ ավ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ագուերո. Ատլետիկոյում կմնամ մինչև պայմանագրի ավարտը

Ագուերո. Ատլետիկոյում կմնամ մինչև պայմանագրի ավարտը

ՄադրիդԻ «Ատլետիկոյի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում լքել իր թիմը:


«Մի օր ես կցանկանամ գնալ: Կտեղեկացնեմ ակումբի ղեկավարությանը ու կտեղափոխվեմ այլ թիմ»,- ասել է Ագուերոն Marca-ի հետ զրույցում :

«Ատլետիկոյի հետ պայմանագիրս երկարաձգել եմ մինչև 2014թ. և չեմ լքի թիմը մինչև պայմանագրի ավարտը: Կարիերաս կցանկանայի ավարտել Արգենտինայում, հատկապես` «Ինդեփենդենտում»: Ես մինչև հիմա այդ ակումբի մեծ երկրպագուն եմ»:

 


Լուսանկարը` Getty Images-ի


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՈւԵՖԱ-ն դոպինգ-ստուգման է ենթարկել Բարսայի 10 ֆուտբոլիստների

ՈւԵՖԱ-ն դոպինգ-ստուգման է ենթարկել Բարսայի 10 ֆուտբոլիստների


Ուրբաթ օրը ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները այցելել են "Բարսելոնայի” բազա դոպինգ-թեստ անցկացնելու համար, հաղորդում է Marca-ն: 


Ստուգման են ենթարկվել 10 ֆուտբոլիստներ` Պիկեն, Պույոլը, Վալդեսը, Վիլյան, Ինյեստան, Կրկիչը, Հեֆրենը, Կեյտան, Ադրիանո Կորեյան և Աբիդալը:


Հարկ է նշել, որ այս անգամ ևս կատալոնացիները նախապես այս մասին չեն զգուշացվե

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ամռանըը. Ռեալ մադրիդ - Լոս Անջելոս Գալաքսի

Այսօր պարզ դարցավ որ ամռանը Ռեալը կրկին խաղալու է  Լոս անջելոս Գալաքսիի հետ:Նրանք հանդիպելու են  Հուլիսի 16 ին   Հայկական ժամանակով 7.00 :

Անցած տարի  խաղադաշտից հանդիպումը դիտել են 89000 մարդ

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031