|
|
Главная » 2011 » Май » 05
| |
![]()

«Պորտուն» տվել է իր հարձակվող Հալքի արժեքը, որի ծառայություններով
հետաքրքրվում է «Միլանը»: «Հալքը կտեղափոխվի՞ «Միլան»: Սա պետք է, որ կատակ
լինի,- «Պորտուի» նախագահ Խորխե Պինու դա Կոշտայի խոսքերը մեջբերում է
Football Italia-ն: Նրա արժեքը 100 միլիոն եվրո է և ես թույլ չեմ տա, որ
նա հեռանա 99 միլիոնով»:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (1) |
| |
![]()
"Շալկե-04”-ի դարպասապահ
Մանուել Նոյերը իր կարծիքն է հայտնել "Մանչեսթեր Յունայթեդի” հետ կայացած
կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման վերաբերյալ (4:1), հաղորդում է
sovsport.ru-ն:
"Մանչեսթեր Յունայթեդին” հաղթելու համար մենք
պետք է մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրեինք, - հայտարարել է Գերմանիայի
հավաքականի դարպասապահը, - սակայն դա մեզ չհաջողվեց ոչ առաջին, ոչ էլ
պատասխան հանդիպմանը, բայց "Մանչեսթեր Յունայթեդի” հետ կայացած երկու
հանդիպումներն էլ մենք պետք է մոռանանք:
Հիշեցնենք, որ
երկխաղյա դիմակայության արդյունքում Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ
մասնակից է դարձել "Մանչեսթեր Յունայթեդը”, որը որոշիչ խաղում կմրցի
"Ռեալի” հանդեպ հաղթանակ տոնած "Բարսելոնայի” հետ:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
"Մանչեսթեր Յունայթեդի”
դարպասապահ Էդվին վան դեր Սարը կարծում է, որ 2009թ. Չեմպիոնների լիգայի
եզրափակչում կրած պարտությունը լավ դաս է հանդիսացել նրա թիմի համար,
հաղորդում է football.ua-ն:
Երեկ "Շալկեի” հետ կայացած
հանդիպումը բավական հեշտ տրվեց մեզ: Մենք շատ հանգիստ էինք զգում մեզ
խաղադաշտում առաջին մրցավեճում տոնած հաղթանակից հետո”, - ասել է լեգենդար
հոլանդացին:
"Սակայն ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլինի
եզրափակչում: Այնտեղ մենք պետք է մրցենք "Բարսելոնայի” հետ, որն այժմ
պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ, երկու տարի առաջ
կայացած եզրափակիչը լավ դաս է եղել մեզ համար, և այս տարի մենք այլ կերպ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()

«Բոկա Խունիորսի» փլեյմեյքեր Խուան Ռոման Ռիկելմեն պահել է իր խոստումը և
ակումբի գանձարան է վերադրաձրել այն 400 հազար դոլարը, որն ակումբից ստացել
էր նախորդ տարվա երկրորդ կեսին: Այն ժամանակ 32-ամյա մասնագետը ծանր
վնասվածք ուներ և մի քանի ամսվա ընթացքում ընդամենը երկու խաղ էր
անցկացրել: Ռիկելմեն համարել է, որ արժանի չէր այս փուլի գումարին և ստացավ
ողջ աշխատավարձը վերադարձրել է ակումբի հաշվին, տեղեկացնում է Ole-ն:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերաբերյալ:
"Մանչեսթեր Յունայթեդն” այդ
հանդիպման ֆավորիտն է: Դա հիանալի թիմ է, որը սիրում է ֆուտբոլ խաղալ, և
միգուցե դա լավ է մեզ համար: Բայց ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք
հաղթանակ տոնել այդ մրցավեճում”, - Չավիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի
"Մանչեսթեր Յունայթեդ” – "Բարսելոնա” հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին
"Ուեմբլի” մարզադաշտում:
Լուսանկարը` Getty Images-ի
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Շալկե-04-ի»՝
«Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո գելզենկիրխենյան ակումբի
հարձակվող Ռաուլը միանձնյա գլխավորել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք
բոլորից շատ են պարտվել այս մրցաշարում: Ռաուլի թիմերը 36 անգամ են պարտված
հեռացել խաղադաշտից: Մյուս կողմից, Ռաուլը համարվում է Չեմպիոնների
լիգայում անցկացրած հանդիպումների ռեկորդակիր: Նրա հաշվին 144 խաղ կա
գլխավոր եվրոգավաթային մրցաշարում: Մինչ այս, այս հակառեկորդը պատկանում էր
«Ռուսենբորգի» կիսապաշտպան Ռոար Ստրանդին, որը 35 անգամ հայտնվել էր
Չեմպիոնների լիգայում պարտված թիմի կազմում:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Լոնդոնի Չելսիի կիսապաշտպան Մայքլ Էսյենը կարող է ֆուտբոլային իր կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:
Բանն այն է, որ Գանայի հավաքականի 28-ամյա խաղարկողը գտնվում է Միլանի հետաքրքրության կենտրոնում, հաղորդում է Tuttosport-ը:
Հավելենք, որ աֆրիկացի ֆուտբոլիստը , Պրեմիեր լիգայի ընթացիկ
մրցաշրջանում, մասնակցել է Չելսիի 30 հանդիպումների և դարձել 3 գոլի
հեղինակ:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Եվրո-2012-ի ընտրական փուլում, Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից,
Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոսել է իր սաների և
Կամերունի միջև, հուլիսի 7-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նա նշել է
նաև նշել է, որ Հայաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպումը իրենց համար
ամենառաջնայինն է:
«Այո՛, ամենայն հավանականությամբ, մեր մրցակիցը կլինի Կամերունը և խաղը
կկայանա Ավստրիայում, ինչպես և ծրագրված էր նախօրոք: Հույս ունեմ, որ ոչ մի
ֆորս մաժոր չի լինի և բոլոր պայմանավորվածությունները կմնան ուժի մեջ»
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրություն է ցուցաբերում Էսպանյոլի հարձակվող Պաբլո Օսվալդոյի նկատմամբ:
Հիշեցնենք, որ կատալոնյան Էսպանյոլը, նախկինում հայտարարել է, որ
25-ամյա իտալացի իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 20
միլիոն եվրոյից ոչ պակաս գումար:
Հավելենք, որ Օսվալդոյի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում նաև Տոտենհեմն ու Սևիլիան:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ ամառային տրանսֆերային
պատուհանի ընթացքում, Միլանի Ինտերը կփորձի ձեռք բերել Բավարիայի և
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենին:
Նշվում է, որ այդ տրանսֆերն իրականացնելու համար Ինտերը կծախսի 24
միլիոն եվրո: Չի բացառվում, որ այդ գումարի որոշ մասի փոխարեն, Ինտերը՝
Բավարիային առաջարկի մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևին:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 28-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում,
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, կհանդիպեն Մանչեսթեր Յունայթեդն ու
Բարսելոնան:
Պարզ է դարձել, որ կատալոնյան ակումբի երկրպագուներին, եզրափակիչ այդ
հանդիպմանը, տրվել է 24 000 տոմս, որոնցից ամենաէժան արժե 89, իսկ
ամենաթանկը՝ 333 եվրո:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ վաստակել է այն
իրավունքը, որ «Սան Սիրո» մարզադաշտը վերանվանվի և կոչվի իր անունով, ինչն
արեց Մադրիդի Ռեալը՝ Սանտյագո Բեռնաբեուի պարագայում:
«Եթե հաղթենք Սկուդետտոն, այն կլինի 27-րդ մեծ տիտղոսը, որն ակումբը
նվաճում է իմ նախագահության օրոք: Մենք արդեն աշխարհի ամենահաջողված
ակումբն ենք և ես այն նախագահն եմ, ով պատմության ընթացքում նվաճել է
ամենաշատ տիտղոսները: Ինձանից հետո, ամենաշատ տիտղոսների արժանացել է
Մադրիդի Ռեալի նշանավոր Սանտյագո Բեռնաբեուն, ում անունով
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Sun-ի տեղեկությունների համաձայն, Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո
Պերեսը մտադիր է 35 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ ներկայացնել Արսենալին,
որպեսզի ձեռք բերի «կանոնիերների» ավագ Սեսկ Ֆաբրեգասին:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասին արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկանում է ձեռք
բերել նաև Բարսելոնան, որի ակադեմիայի սան է հանդիսանում այդ ֆուտբոլիստը:
Իսպանացու նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի
Չելսին:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է,
որ վախի զգացում չունի Բարսելոնայից, որի հետ նրա թիմը հանդես է գալու
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, տեղեկացնում է Marca-ն: Նա նշել է նաև,
որ Բարսելոնայի հետ խաղի վերաբերյալ կխորհրդակցի Մադրիդի Ռեալի գլխավոր
մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:
«Կատալոնացիներից վախենալու համար առիթ չեմ տեսնում, չնայած որ խաղալու
ենք ֆանտաստիկ թիմի դեմ: Մենք պետք է գտնենք որոշումներ՝ նրանց դեմ խաղալու
համար: Կարծում եմ, որ «Ուեմբլիում» կայանալիք խաղը կլինի բավական
որ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, ով շուրջ երեք ամիս առաջ է հրաժեշտ տվել
մեծ ֆուտբոլին, իր ուժերը կփորձի Հոլիվուդում՝ նկարահանվելով «Open Road»
ֆիլմում:
Հարկանշական է, որ Ռոնալդոն մարմնավորելու է վատ կերպար: Այդ ֆիլմում
նկարահանվելու են նաև հանրահայտ Էնդի Գարսիան և Ջուլիետ Լյուիսը:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում, շաբաթ օրը կայանալիք Ռոմա-Միլան
հանդիպմանը մասնակցելու համար, պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «ռոսոների»-ի
բրազիլացի հարձակվող Պատոն, ով, վնասվածքից հետո, արդեն կանոնավոր մարզվում
է թիմի հետ:
Բացի այդ, որակազրկումից վերադառնում է նաև Զլատան Իբրահիմովիչը, ինչը
նշանակում է, որ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, Մասիմիլիանո Ալեգրին կարող
է խաղադաշտ դուրս բերել թիմի լավագույն կազմը:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մանչեսթեր Յունայթեդ-Շալկե
հանդիպմանը, որը կայացավ երեկ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում (4-1), ներկա է
գտնվել Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որպեսզի մոտիկից հետևի
իր թիմի մրցակցի խաղին:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչում, որը կայանալու է մայիսի 28-ին,
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, մրցելու են Մանչեսթեր Յունայթեդն ու
Բարսելոնան:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Ռաֆայել Բենիտեսի գործակալը հերքել է այն տեղեկությունը, թե իսպանացի
մասնագետը բանակցություններ է վարում Ռոմայի հետ, որպեսզի գլխավորի
հռոմեական ակումբը՝ նոր մրցաշրջանում:
«Ես երբեք չեմ հաղորդակցվել Ռոմայի հետ: Բենիտեսի համար նախընտրելի
տարբերակը Պրեմիեր լիգայի ակումբ մարզելն է: Չե՞լսի: Չունեմ նորություններ
այդ ակումբի հետ կապված»,- մեջբերում է գործակալի խոսքերը
Calciomercato-ն:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Անդրեա Պիրլոյի պայմանագիրը Միլանի հետ ավարտվում է այս ամռանը, սակայն
ակումբը դեչ ոչ մի հստակ պատասխան չի տվել պայմանագիրը երկարաձգելու
վերաբերյալ, մինչդեռ Յուվենթուսի գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտան չի
թաքցրել ակումբի հետաքրքրությունը՝ ֆուտբոլիստի նկատմամբ:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ, հանդիպում է կայացել
Մարոտայի և Պիրլոյի գործակալի միջև, որը նպատակ ուներ քննարկելու Պիրլոյի՝
Յուվենթուս տեղափոխվելու մանրամասները:
Հանդիպումից հետո, սակայն, գործակալը որևէ մանրամաս չի ներկայացրել և
բավարարվել
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
| |
![]()
Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հերքել է այն
խոսակցությունների իսկությունը, թե ինքն ասել է, որ չորս «Կլասիկո»-ներից
հետո, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները փչացել
են, տեղեկացնում է Marca-ն:
«Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել, թե որտեղից են առաջացել այդ խոսակցությունները»,- այդ առիթով ասել է Ալոնսոն:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
|
|
| Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
| ArmStar.ru |
 |
 |
| Որոնել |
|
 |
| Օրացույց |
|
 |
|