|
Главная » 2011 » Май » 03
|
![]()
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի
կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն մինչ այժմ "Նոու Կամպ" մարզադաշտում գոլի
հեղինակ չի դարձել, իսկ 2008թ.-ի կիսաեզրափակիչում` լինելով անգլիական
"Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստ, Ռոնալդուն այս մարզադաշտում չի
կարողացել իրացնել 11մ. հարվածը: "Բարսելոնայի" եւ "Ռեալի" միջեւ քիչ անց
կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ այս մասին
հիշեցրել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հարկ է նշել, որ ընթացիկ
մրցաշրջանում անցկացրած 46 խաղում, որոնք Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է
մեկնարկային րոպեներից, ֆուտբոլիստը դարձել է 49 գոլի հեղինակ:
Բացի
այդ, հենց Ռոնալդուի գլխով կատարած արդյունավետ հարվածը Մադրիդի "Ռեալի"
համար հաղթանակ ապահովե
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Ներկայումս Մադրիդի "Ռեալի"
կազմում վարձավճարով հանդես եկող, սակայն անգլիական "Մանչեսթեր Սիթիին"
պատկանող տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորը հետաքրքրել է թուրքական
"Ֆեներբախչեին", հաղորդում է TMW-ն:
Դժվար թե "արքայական ակումբը"
ձեռք բերի Ադեբայորի ամբողջական տրանսֆերը, իսկ "Մանչեսթեր Սիթիում"
սեւամորթ հարձակվողի հետ առանձնապես հույսեր չեն կապում եւ հենց այդ
հանգամանքից ել ցանկանում է օգտվել "Ֆեներբախչեն", որը պատրաստ է ձեռք
բերել 17 մլն. եվրո արժեցող հարձակվողին:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Հարձակվող
Ուեյն Ռունին և պաշտպան Ֆաբիոն չեն մասնակցել «Շալկեի» դեմ Չեմպիոնների
լիգայի պատատասխան հանդիպման նախախային մարզման երկրպագուների համար բաց
հատվածին: Հավանական է, որ Ռունին խաղը կսկսի պահեստայինների նստարանից,
քանի որ Դիմիտար Բերբատովն ու Մայքլ Օուենը պատրաստ են խաղադաշտ դուրս գալ,
տեղեկացնում է Sky Sports-ը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր
Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով քիչ անց մեկնարկելիք Չեմպիոնների
լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում չի կարող իր թիմի գործողությունները
ղեկավարել պահեստայինների նստարանից, քանի որ այդպես է որոշել ՈՒԵՖԱ-ն,
որոշել է չժամանել "Նոու Կամպ" եւ հանդիպմանը հետեւելու է հյուրանոցի իր
համարից: Այս մասին տեղեկացրել է իսպանական հեղինակավոր Marca հանդեսը:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()

«Բարսելոնան» հետաքրքրված է Դորտմունդի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան
Մաթս Հումմելսով, տեղեկացնում է Cadena Ser-ը: Կատալոնական ակումբը 22-ամյա
ֆուտբոլիստի մեջ տեսնում է Կառլես Պույոլի փոխարինողին: «Բարսայից» բացի,
«Բավարիայի» սան Հումմելսի ելույթներին հետևում է նաև «Ինտերը»:Կենտրոնական
պաշտպանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2014-ին: Այս
մրցաշրջանում Հումմելսն իր թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Այսօր, Ֆուտբոլի պատմության և
վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS), հրապարակել է աշխարհի
ուժեղագույն ակումբների վարկանիշային հերթական աղյուսակը։
Աշխարհի 400 ակումբներից բաղկացած
աղյուսակում, Հայաստանը ներկայացնում է միայն Երևանի Փյունիկը, որը,
վարկանիշային 66 միավորով, տեղ է զբաղեցրել 323-328-րդ հորիզոնականներում։
Հարկ է նշել, որ Հայաստանի վերջին տարիների չեմպիոնը, նախորդ աղյուսակում,
հանգրվանել էր 32
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Ֆուտբոլային նախկին մրցավար, իտալացի Պյերլուիջի Կոլինան, որն այժմ
ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի անդամ է, նշանակում է ստացել, այսօր, մայիսի
3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնա - Ռեալ
հանդիպմանը: Կոլինան հետեւելու է հանդիպման գլխավոր մրցավար, բելգիացի
Ֆրանկ Դե Բլեկերեի գործողություններին:
Թիմերի առաջին խաղում, 2:0 հաշվով հաղթել է Բարսելոնան: Երկու գնդակներն
էլ Մեսին խփեց միայն Պեպեի հեռացումից հետո: Ռեալը բողոք ներկայացրեց
հանդիպման գլխավոր մրցավար, գերմանացի Վոլֆգանգ Շտարկի դեմ:
2002
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մայիսի 11-ին Գրոզնիում տեղի կունենա Ահմաթ-Հաջի Կադիրովի անվան ստադիոնի բացումը: Այն կունենա 30 հազար տեղ:
Չեչնիայի նախագահի եւ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է,
որ բացման խաղին կմասնակցեն Դիեգո Մարադոնան, Ալեն Բոգոսյանը, Ֆրանկո
Բարեզին, Ալեսանդրո Կոստակուրտան, Լուիշ Ֆիգուն, Մանուել Ամորոսը, Ռոբերտո
Այալան, Ռոբի Ֆաուլերը, Էնցո Ֆրանչեսկոլին, Ստիվ Մաքմանամանը, Ժան Պյեր
Պապենը, Քրիստիան Վիերին, Իվան Սամորանոն եւ Ֆաբյեն Բարտեզը:
Համաշխարհային ֆուտբոլի աստղերի մրցակիցները կլինեն ռուսաստանցի հայտնի
ֆուտ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Անգլիական Sun-ը անդրադարձել է Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչի
տրանսֆերային ծրագրերին, որոնք ցանկանում է այս ամռանն իրականացնել ռուս
միլիարդատերը:
Առաջին հերթին նշվում է Սեսկ Ֆաբրեգասի անունը, որի նկատմամբ վաղուց է
ինչ հետաքրքրություն է ցուցաբերում Աբրամովիչը: Նշվում է, որ վերջինս այն
համոզմանն է, որ Ֆաբրեգասը, խաղային իր դիրքում, աշխարհի լավագույն
ֆուտբոլոստներից մեկն է, որը լիարժեք կարող է փոխարինել Ֆրենկ Լամպարդին:
Այն, որ Արսենալը հեշտությամբ չի բաժանվի իր ավագից, պարզ է բոլորին, որի
համ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով որակազրկման
պատճառով, այսօր կայանալիք Բարսելոնայի հետ կայանալիք հանդիպմանը չի կարող
իր թիմի գործողությունները ղեկավարել խաղադաշտից, հավանական է, որ խաղին
հետևի տրիբունայից:
Անվտանգության պահանջների համաձայն, դա պետք է լինի փակ տեղ, որը
բացառում է Բարսելոնայի երկրպագուների հետ շփումը: Սակայն, soccer.ru-ն՝
հղում անելով Marca-ին տեղեկացնում է, որ կա նաև այլ հնարավորություն՝
հանդիպմանը հետևել Ռեալի երկրպագուների համար նախատեսված տրիբունայից, որը
Մոուրինիոն լրջորեն քննարկ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Բրիտանական Daily Mail-ի տեղեկատվության համաձայն, Մադրիդի Ռեալը
նշանառության տակ է առել իտալական Ուդինեզեի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին:
Նշվում է, որ ֆուտբոլիստի անցկացրած հանդիպումներին, մեկ անգամ չէ, ինչ հետևել են Արքայական ակումբի սկաուտները:
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, թե Սանչեսի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում Մանչեսթեր Յունայթեդն ու Մանչեսթեր Սիթին:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ Գուտին, ով ֆուտբոլային իր կարիերան
այժմ շարունակում է թուրքական Բեշիկթաշում, Թուրքիայի լրատվամիջոցների
համար կրկին դարձել է քննարկման առարկա:
Բանն այն է, որ Գուտիին են շրջապատել մի քանի լրագրողները՝ ցանկանալով
նրանից ստանալ որոշ հարցերի պատասխաններ, սակայն նա ոչ միայն չի ցանկացել
պատասխանել նրանց, այլ, մինչև անգամ, թքել է իրեն պարզած միկրոֆոններից
մեկի վրա:
Հիշեցնենք, որ Գուտիի անձը,
նախորդ տարվա դեկտեմբերին, Թուրքիայում ն
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Քիչ հետո, «Կամպ Նոու» մարզադաշտում, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի
կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա պատասխան հանդիպումը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական
կայքն արդեն ներկայացրել է երկու թիմերի մեկնարկային կազմերը:
Բարսելոնա. Վալդես, Ալվեշ, Պիկե, Պույոլ, Մասկերանո, Բուսկետս, Խավի, Ինիեստա, Պեդրո, Մեսսի, Վիլիա
Ռեալ. Կասիլիաս, Արբելոա, Կառվալյո, Մարսելո, Արբելոա, Ալբիոլ, Դիարրա, Ալոնսո, Դի Մարիա, Ռոնալդո, Իգուաին
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իսպանական "Բարսելոնայի”
կիսապաշտպան Չավի Էրնանդեսը վստահություն է հայտնել, որ Մադրիդի "Ռեալի”
հետ կլասիկոները բացասական չեն անդրադառնա Իսպանիայի հավաքականի վրա,
հաղորդում է Marca-ն:
Իսպանիայում շատերը նման մտավախություն ունեն, քանի որ երկու գրանդերի միջև հանդիպումները բավական լարված են ընթանում:
"Ես վստահ եմ, որ հավաքականում ոչ
մի խնդիր չի լինի: Մենք հաղթել ենք աշխարհի և Եվրոպայի
առաջնություններում, և բոլորն արդեն համոզվել են, որ հավաքականում
ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում: Որևէ պատճառ չեմ տեսնում ազգային
հավաքականում խնդիրներ ունենալու համար”, - ասել է Չավին:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()

Լոնդոնի «Չելսին» մտադիր է ամռանը գնել «Արսենալի» միանգամից երկու
ֆուտբոլիստի: Ռոման Աբրամովիչի հետաքրքրությունների շրջանակներում է մտնում
կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ու հարձակվող Անդրեյ Արշավինը, պնդում է The
Sun-ը: «Չելսիի» համար առաջնային է համարվում իսպանացի ֆուտբոլիստի գնումը,
սակայն «թոշակառուները» դեմ չեն լինի, որ իրենց կազմն ուժեղացվի նաև
«Արսենալի» ռուս ֆուտբոլիստով:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Բավարիան հայտարարել է, որ այս հուլիսին կանցկացվի Audi Cup 2011
մրցաշարը, որին, բացի մյունխենյան գրանդից, կմասնակցեն նաև Բարսելոնան,
Միլանն ու բրազիլական Պորտու-Ալեգրին: Այդ թիմերի մասնակցությամբ
հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին և 27-ին՝ «Ալյանս Արենա»-ում:
Հիշեցնենք, որ այդ մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2009 թ., երբ
լրացավ Audi ավտոընկերության 100-ամյակը: Այն ժամանակ, Բավարիան,
եզրափակիչում, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում՝ 7-6 հաշվով հաղթանակ
տոնեց Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Լոնդոնի Չելսիից կրած պարտությունից հետո, Տոտենհեմը գրեթե զրկվել է
ՉԼ-ի ուղեգրի տիրանալու հնարավորությունից: Շատ էր խոսվում, որ եթե
լոնդոնյան ակումբը զրկվի ՉԼ-ում հանդես գալու իրավունքից, ապա ակումբից
կհեռանան թիմի աստղեր Գարեթ Բեյլն ու Լուկա Մոդրիչը:
Այդ թեմային է անդրադարձել Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը և
նշել է, որ ոչ միայն նրանք չեն լքի ակումբը, այլ Տոտենհեմը կփորձի ձեռք
բերել ևս մեկ-երկու բարձրակարգ ֆուտբոլիստների:
«Արդեն հոգնել եմ լսելուց, որ եթե Չեմպիոնների լիգա դուրս չգանք՝
կվաճառենք Բեյլին և
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Կատալոնյան Sport-ի տեղեկությունների համաձայն, Էրիկ Աբիդալը կհայտավորվի ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ պատասխան հանդիպմանը:
Նշվում է, որ այսօր, Աբիդալը կանոնավոր մասնակցել է կատալոնյան ակումբի
երեկոյան մարզմանը: Հատկանշական է, որ Բարսելոնայի ֆուտբոլիստները` ծափերով
են դիմավորել իրենց խաղընկերոջը:
Հիշեցնենք, որ Աբիդալի լյարդի վրա ուռուցքներ էին հայտնաբերվել, որի
պատճառով, նա, մարտի 17-ին, ենթարկվեց վիրահատության: Սկզբում շատերն էին
այն կարծիքին, որ դժվար թե ֆրանսիացին կարողանա շարունակել ֆուտբոլային իր
կարիերա
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի օգնական Այթոր Կարանկան
քննադատել է ՈՒԵՖԱ-ին, որը մերժել է Արքայական ակումբի դիմումը և սանկցիա
չի կիրառել Բարսելոնայի վեց ֆուտբոլիստների ու ակումբի գլխավոր մարզիչ Պեպ
Գվարդիոլայի նկատմամբ:
«ՈՒԵՖԱ-ն հարգանք և արդար խաղ է քարոզում, սակայն կազմակերպությունը ոչ
մի բան չձեռնարկեց, չնայած այն ամենին, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ՝
«Սանտյագո Բեռնաբեո»-ում: Ֆուտբոլում կան որոշակի արժեքներ, որոնք ավելի
կարևոր են քան վաղվա հանդիպումը: ՈՒԵՖԱ-ն անպատիժ թողեց խախտումները, որոնց
հա
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի
հետ պատասխան խաղից առաջ նշել է, որ այդ հանդիպումը լինելու է շատ
անհանգիստ:
«Մենք պետք է խիստ կենտրոնացած լինենք, քանի որ հոգեբանական
տեսանկյունից մեզ համար դժվար կլինի: Վստահ եմ, որ դա կլինի շատ անհանգիստ
հանդիպում: Սակայն այստեղ կլինեն մեր երկրպագուները, որոնք հավանաբար մեզ
կօգնեն: Նախօրոք ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր
երկրպագուներին: Այս մրցաշրջանում մենք կրկին ցանկանում են հասնել մինչև
եզրափակիչ: Անհամբեր սպասում եմ հանդիպման սկզբին, ո
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բեզնեմա, ՉԼ-ի
կիսաեզրափակիչի՝ Բարսելոնայի հետ այսօր կայանալիք հանդիպումից առաջ նշել է,
որ իր թիմը կանի ամեն ինչ, որպեսզի դուրս գա եզրափակիչ:
«Ժոզե Մոուրինիոն՝ մեծ մարզիչ է, նա հաղթել է Իսպանիայի գավաթը և մեզ
դուրս բերել ՉԼ-ի կիսաեզրափակիչ,- մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը
Marca-ն,- Ինձ շատ է դուր գալիս Ռեալում, քանի որ այստեղ հրաշալի մթնոլորտ
է: Պետք է անցկացնեք շատ կարևոր հանդիպում և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի
դուրս գանք եզրափակիչ: Կներդնեմ ողջ ուժերս, որպեսզի գոլ խփ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Բարսելոնայի առաջատար ֆուտբոլիստ Խավին, Ռեալի հետ կայանալիք
հանդիպումից առաջ, անդրադարձել է Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին և
նշել, որ չպետք է նրա հետ խոսքերի պատերազմի մեջ մտնել:
«Մոուրինիոն հակասական մարզիչ է: Նա միշտ իբրև զենք է օգտագործել
բանավոր կոնֆլիկտները, սակայն ցանկանում եմ ավելի շատ խոսել ֆուտբոլի
մասին: Չեմ ցանկանում քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք ընդհանուր ոչինչ
չունեն մեծ խաղի հետ: Մենք չպետք Մոուրինիոյի հետ խոսքերի պատերազմի մեջ
մտնենք: Ինչպես նշել է Գվարդիոլան՝ Մոուրինիոն կհաղթի այդպիսի
մ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Միլանի Ինտերի նախագահ Մասիմո Մորատտին հերքել է այն տեղեկատվությունը,
թե իր ակումբը, ամռանը, պատրաստվում է ձեռք բերել Մանչեսթեր Սիթիի
արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին:
«Տեսել եմ, որ հեռուստացույցով հաղորդում էին, թե Տևեսը եղել է
Միլանում, սակայն դա մեզ հետ որևէ առնչություն չունի»,- վստահեցրել է
Մորատտին:
Հիշեցնենք, որ նախկինում խոսվում էր, թե Ինտերը կարող է 30 միլիոն առաջարկել 27-ամյա արգենտինացու համար:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ ՉԼ-ի
կիսաեզրափակչի՝ Բարսելոնա-Ռեալ պատասխան հանդիպմանը, չի երկրպագելու
թիմերից որևէ մեկին, տեղեկացնում է Marca-ն: Սակայն արգենտինացի
ֆուտբոլիստը հաջողություն է ցանկացել իր հայրենակիցներին, որոնք հանդես են
գալիս երկու թիմերում էլ:
«Չեմ երկրպագելու ոչ Ռեալին և ոչ էլ Բարսային, սակայն հաջողություն եմ
ցանկանում արգենտինացիներին: Նրանք բոլորն էլ լավ են խաղում: Խաղադաշտում
չկան ընկերներ: Ես ինքս խաղացել եմ արգենտինացի պաշտպանների դեմ, որոնք իմ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը գովաբանական խոսքեր է ասել
Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Սերխիո Ագուերոյի հասցեին: Նա արգենտինացուն
համարում է այնպիսի ֆուտբոլիստ, որ հանուն նրա խաղի՝ կարելի է հանդիպման
տոմս գնել:
«Ագուերոն շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա այն ֆուտբոլիստներից է, ում համար
կարելի է հանդիպման տոմս գնել: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը, սակայն դա
չի նշանակում, որ երկրպագում եմ Ատլետիկոյին: Դեռ մանկուց ես համարվում եմ
Մադրիդի Ռեալի երկրպագու»,- մեջբերում է Նադալի խոսքերը AS-ը:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Քուինզ Պարկ Ռեյնջերսից հետո, հայտնի է նաև երկրորդ թիմի անունը, ով
իրավունք է վաստակել հաջորդ մրցաշրջանում իր մրցելույթները շարունակել
Անգլիայի Պրեմիեր լիգայում: Դա Նորուիչ ակումբն է, որը Չեմպիոնշիպի ավարտից
մեկ տուր առաջ, արդեն չորս միավորի առավելություն ունի երրորդ տեղում
ընթացող Կարդիֆի նկատմամբ:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Football Italia-ն տեղեկացնում է, որ Մանչեսթեր Յունայթեդը պաշտոնական
առաջարկություն է պատրաստել Ինտերի համար՝ վերջինիս հոլանդացի կիսապաշտպան
Ուեսլի Սնեյդերին ձեռք բերելու համար: Աղբյուրը հաղորդում է, որ Յունայթեդի
ղեկավարությունը մտադիր է Սնեյդերի համար Ինտերին առաջարկել 35 միլիոն
եվրո:
Նշվում է նաև, թե չի բացառվում, որ «ներաձյուրին» կհամաձայնի այդ
գործարքին, ինչպես նաև տրանսֆերի կհանի Մայկոնին, որպեսզի շտկի ակումբի
ֆինանսական գործերը:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ատլետիկոյի նախագահ Էնրիկե Սերեզոն գտնում է, որ եթե Սերխիո Ագուերոն հեռանա իրենց ակումբից, ապա չի տեղափոխվի Ռեալ:
«Ռեալի ղեկավարությունը մեզ առաջարկ է ներկայացրել Սերխիո Ագուերոյի համար, սակայն գործարքի հաջողությունը կախված է ֆուտբոլիստից»
«Ես վստահ եմ, որ Ագուերոն չի ցանկանում հանդես գալ մադրիդյան Ռեալի
կազմում: Եթե նա, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հեռանա մեր
թիմից, ապա նա կտեղափոխվի այլ ակումբ»,-հղում անելով Marca-ին՝ մեջբերում է
Սերեզոյի խոսքերը Football.ua-ն:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
 |
«Բարսելոնայի»
գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման
մասին իր ակնկալիքներով: «Փա՛ռք Աստծո, վաղը դրանով ամեն ինչ կավարտվի:
Ես ձգտում էի մոռանալ առաջին խաղում եղած բողոքներն ու դժգոհությունները:
Ինձ վրա որոշ ազդեցություն ունեցավ նաև Պինտոյի հեռացումը, որը ես
նույնպես չեմ հասկանում: Վաղը մենք պատրաստ ենք ամեն ինչի, քանի որ
խաղարկվում է եզրափակիչի ուղեգիրը: Ես բազմիցս հայտարարել եմ, որ մեր
նպատակն է բոլոր մրցաշարերում հաղթելը»,- մասնագետի խոսքերը մեջբերում է
Totalfootball.am–ը` հղում կատարելով AS-ին: |
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|