|
Главная » 2011 » Май » 06
|
![]()
 B
Մադրիդի "Ռեալի” կենդանի
լեգենդ և "Շալկե-04”-ի ներկայիս հարձակվող Ռաուլը հավատում է, որ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում "Մանչեսթեր Յունայթեդը” հաջողության
կհասնի "Բարսելոնայի” նկատմամբ:
"Դժվար է եզրափակիչ դուրս եկած
զույգից ֆավորիտ ընտրել: Երկու թիմերն էլ հզոր մարզիչներ ունեն:
Ֆերգյուսոնը Մանչեսթերի իսկական լեգենդ է, վստահ եմ, որ նա գիտի, թե ինչպես
է պետք կանգնեցնել "Բարսելոնային”,-ասում է Ռաուլը:
"Թե’ "Մանչեսթեր Յունայթեդը”, թե’
"Բարսելոնան” լավ են հավասարակշռված: Բացի այդ` թիմերն իրար լավ են
ճանաչում. ընդամենը երկու տարի առաջ նրանք հանդիպել են նույն մրցաշարի
եզրափակիչում”:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ակումբից հեռանալ ամառային
տրանսֆերային պատուհանի ժամանակ, տեղեկացնում է Marca-ն: Ֆրանսիացի
հարձակվողը դժգոհ է ակումբում իր վիճակից, քանի որ ցանկանում է խաղալ
հիմնական կազմում: Եթե Իսպանիայի առաջնության վերջին խաղերում Բենզեման
շարունակի չհայտնվել խաղադաշտում, կարող է արդեն ամռանը հեռանալ «Ռեալից»:
Բայց նաև հաղորդվում է, որ «Ռեալը» հետաքրքրված չէ հարձակվողին վաճառելու
մեջ: Բենզեման «Ռեալ» էր տեղափոխվել 2009-ի ամռանը, 35 միլիոն եվրոյի
դիմաց:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()

Մադրիդի «Ռեալնը» 2011-ի օգոստոսին ընկերական խաղ կանցկացնի «Շալկեի» հետ, տեղեկացնում է AS–ը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության
կիսաեզրափակիչի մասնակիցները կհանդիպեն «Սանտիագո Բեռնաբեուի Գավաթի»
շրջանակներրւմ, որը կկայանա օգոստոսի 23-ին կամ 24-ին Մադրիդում: «Շալկեի»
կազմում խաղին կժամանի «Ռեալի» երկարամյա առաջատար Ռաուլը:
Սանտիագո Բեռնաբեուի Գավաթը խաղարկվում է
1979թ.-ից՝ ի պատիվ Արքայական ակումբի երկարամյա նախագահի: Անցյալ տարի
«Ռեալի» մրցակիցը ուրուգվայական «Պենյարոլն» էր, որը դաշտի տերերից 0-2
հաշվով պարտություն կրեց:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()

Մադրիդի «Ռեալը» մտադիր է իր կազմը համալրել «Բավարիայի» թուրք կիսապաշտպան
Համիթ Ալթինթոփով, տեղեկացնում է AS–ը: Թուրքիայի հավաքականի 28-ամյա
ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ սպառվում է հունիսի
30-ին, և մադրիդցիները մտադիր են նրան ստանալ ազատ գործակալի
կարգավիճակով: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» պլանավորում է ձեռք բերել
Բունդեսլիգայի ևս մեկ կիսապաշտպան Նուրի Շահինին, որը հանդես է գալիս
Դորդմունդի «Բորուսիայում»: Բացի այդ, «Ռեալը» պայմանավորվածություն է ձեռք
բերել «Էսպանյոլի» հետ 5 միլիոն եվրոյով Խոսե Կալյեխոնին գնելու մասին:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
 |
Աիտոր
Կարանկան այսօրվա վերջին մարզումից հետո կհայտնվի մամլո ասուլիսում, որից
անմիջապես հետո թիմի հետ միասին կմեկնեն Սևիլիա:Խաղը կկայանա վաղը տեղի
ժամանակով 21:00-ին:Հանդիպումը տեղի կունենա «Սանչես Պիսխուան»
մարզադաշտում:
|
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
 |
Ժոզե
Մոուրինյոի հետագա պլանների մեջ է մտնում նաև Դավիթ Մաթեոսի տռանսֆերը:
Կենտրոնական պաշտպանը այս տարին անցկացրեց հունական «ԱԵԿ»-ում: Անցած ամառ
այս ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալի» հիմնական կազմ, բայց Մոուրինյոի
խնդրանքով նա տեղափոխվեց հունաստան, և իր ակումբի հետ նվաճեց 2
տիտղոս:Խաղային և ատլետիկ տվյալներով նրան նմանեցնում են Պիկեին: Այս տարի նա «ԱԵԿ»-ի կազմում խաղադաշտում անցկացրել է 785 րոպե, և մասնակցել է Հունաստանի առաջնության վերջին 6 խաղերում:
|
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իսպանական Marca պարբերականը
հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշում է ընդունել 7 խաղով որակազրկել «Ռեալի»
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
Ինչպես հիշեցնում է championat.ru-ն,
Չեմպիոնների լիգայի` «Ռեալ»-«Բարսելոնա» առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից
հետո Մոուրինյոն ամպագորգոռ հայտարարություններ է արել`ասելով, որ
ՈՒԵՖԱ-ն իր որոշումները կայացնում է` հօգուտ կատալոնացիների։
Այս կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի
կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է տվյալ հարցը և արդյուքնում որոշել 7
հանդիպումով որակազրկել Մոուրինյոյին ։
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
"Մանչեսթեր Յունայթեդի”
կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Անգլիայի
առաջնության 36-րդ տուրում "Չելսիի” հետ կայանալիք հանդիպմանը:
"Ներկա պահի դրությամբ "Չելսիի”
հետ մրցավեճը Չեմպիոնների լիգայի եզրափակչից կարևոր է: Մեզ բարդ հանդիպում է
սպասվում: Բայց մենք խաղալու ենք սեփական հարկի տակ, բացի դրանից, մենք
լոնդոնցիների հետ մրցելու մեծ փորձ ունենք:
Եթե ցանկանում ենք հաղթանակ տոնել
այդ մրցավեճում, ապա պետք է վստահ գործենք: Չեմպիոնների լիգայում մենք լավ
ենք դրսևորել մեզ այդ թիմի հետ մրցելիս: Դա մեզ հոգեբանական առավելություն է
տալիս”, - Նանիի խոսքերն է մեջբերում Sky S
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իսպանական "Բարսելոնայի”
փոխնախագահ Կառլես Վիլառուբին հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալը” գործում է
այնպես, ինչպես հարկավոր է թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է
Marca-ն:
Վիլառուբին կարծում է, որ "Արքայական ակումբի” անհաջողությունները պայմանավորված են հենց պորտուգալացի մասնագետի որոշումներով:
"Ինձ մոտ այնպիսի տպավորություն
է, որ "Ռեալը” գտնվում է Մոուրինյոյի լծի տակ: Այնտեղ ամեն ինչ զարգանում է
նրա ծրագրերին և մտահաղացումներին համապատասխան: Օրինակ, Չեմպիոնների
լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը մեզանից ոչ ոք չգիտեր` կժամանի
արդյոք նա Բարսելոնա թե ոչ: Մենք պ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի "Ռեալի” գլխավոր
մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է դիմել Լոզանայի միջազգային մրցավարական
դատարան (CAS), եթե ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշի որակազրկել նրան
4-10 խաղով, հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ
Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո Մոուրինյոն
հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի որոշումները միշտ կայացվում են` հօգուտ
կատալոնացիների: Դրանից հետո կապտանռնագույնների ղեկավարությունը
պաշտոնական նամակով դիմել էր ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտե` խնդրելով պատժել
պորտուգալացի մասնագետին: Վերջինս կարող է նույնիսկ դիմել ընդհանուր
իրավասության դատարաններ, եթե CAS-ը նրա հանար անընդունելի որոշում
կայացնի:
Լուսանկարը` Reuters-ի
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Football Italia-ն տեղեկացնում է, որ Ինտերի կամերունցի հարձակվող
Սամուել Էտո'Օն ցանկանում է երկարաձգել իր պայմանագիրը միլանյան ակումբի
հետ:
Էտո'Օի պայմանագիրն Ինտերի հետ ավարտվում է 2014 թ., սակայն ֆուտբոլիստն
արդեն այժմ ցանկանում է, որ այն ավելի երկար ժամանակի համար նախատեսված
լինի:
Հավելենք, որ Էտո'Օն այժմ 30 տարեկան է, իսկ նրա տարեկան աշխատավարձն Ինտերում կազմում է 8 միլիոն եվրո:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մանչեսթեր Սիթին երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է դրսևորում
Մադրիդի Ռեալի բրազիլացի կիսապաշտպան Կակայի նկատմամբ և դա դեռ այն
ժամանակ, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Միլանում: Այն ժամանակ Սիթին
հսկայական գումար առաջարկեց Միլանին՝ Կակայի համար, սակայն տրանսֆերն
այդպես էլ իրականութուն չդարձավ: Սակայն, այժմ, Կակայի տրանսֆերային արժեքն
այնքան էլ բարձր չէ և նորից «քաղաքացիներ»-ը ցանկություն ունեն ձեռք բերել
ֆուտբոլիստին:
Այդպիսով, անգլիական աղբյուրների փոխանցմամբ, Մանչեսթեր Սիթին քննարկում
է հնարավորությունները, որպ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Marca-ի տեղեկությունների համաձայն, այս մրցաշրջանի ավարտից հետո, Մադրիդի Ռեալը կհրաժարվի Էմանուել Ադեբայորի ծառայութուններից:
Նշվում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գոհ չէ
աֆրիկացի ֆուտբոլիստի մրցելույթներից, որի պատճառով մտադիր չէ դիմել
Արքայական ակումբի ղեկավարությունը, որպեսզի գնվի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Ադեբայորը,
ընդհանուր առմամբ, Մադրիդի Ռեալի կազմում անցկացրել է 19 հանդիպում և
դարձել 5 գոլի հեղինակ:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Դոնեցկի Շախտյորի բրազիլացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոստայի
ծառայութուններով է հետաքրքրված Մանչեսթեր Սիթին, հայտարարել է ֆուտբոլիստի
գործակալը:
«Արդեն խոսել եմ Մանչեսթեր Սիթիի ներկայացուցիչների հետ:
Հետաքրքրություն են ցուցաբերել և քննարկում են հարցը՝ պաշտոնական քայլ
կատարելու նպատակահարմարության շուրջ: Այնուամենայնիվ, երկար ժամանակ է, որ
ֆուտբոլիստի խաղերին հետևում է Նապոլին»,- ասել է Կոստայի գործակալը:
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, թե Դուգլաս Կոստային նշանառության տակ ունի նաև Մանչեսթեր Սիթին:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ամենայն հավանականությամբ, Պատրիս
Էվրան չի կարողանա իր թիմին օգնել, կիրակի օրը կայանալիք Չելսիի հետ
կարևորագույն խաղում:
Նշվում է, որ Էվրան ազդրի լուրջ վնասվածք է ստացել երեկ կայացած Մանչեսթեր Յունայթեդ-Շալկե հանդիպմանը (4-1):
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Միլանի Ինտերի տեխնիկական քարտուղար Լուիս Սուարեսը նշել է, որ
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չի լինի աշխատել միլանյան
ակումբում:
«Երբ մենք նրա հետ հանդիպեցինք դեկտեմբերին, նա ասաց, որ երջանիկ կլինի
գալ Միլան և գլխավորել Ինտերը,- հղում անելով Footbal Italia-ին՝ մեջբերում
է Սուարեսի խոսքերը Սպորտ Էքսպրեսը,- վստահ եմ, որ Պեպը չի չի կարող
մերժել Մասիմո Մորատտիին: Ես վաղուց եմ ծանոթ նրա հետ և, կարծում եմ, նա
կցանկանար գլխավորել միլանյան ակումբը և թիմի հետ հասնել ամենաբարձր
արդյունքների»:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Ռաուլը հայտարարել է, որ մտադիր չէ այս
մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Շալկեից, քանի որ այնտեղ իրեն երջանիկ է
զգում:
«Այս պահի դրությամբ, պայմանագրո համաձայն, ունեմ ևս մեկ տարի: Շալկեում
ես երջանիկ եմ, ինչը նշանակում է, որ ոչ մի տեղ չեմ գնա մյուս մրցաշրջանից
առաջ,- մեջբերում է Ռաուլի խոսքերը Goal.com-ը,- Այժմ եկել է ժամանակը,
որպեսզի կենտրոնանանք Գերմանիայի գավաթի եզրափակիչի վրա, քանի որ ցանկալի է
մրցաշրջանն ավարտել մաժորային նոտայի վրա»:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Յուվենթուսի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը մեկամյա նոր պայմանագիր է ստորագրել Ալեսանդրո Դել Պիերոյի հետ:
Նոր պայմանագրի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկություններ չեն
հաղորդվում, սակայն իտալական մամուլը հայտնում է, որ Դել Պիերոն համաձայնել
է աշխատավարձի զգալի կրճատման հետ, որը նախկինում կազմում էր տարեկան 4
միլիոն եվրո:
Լեգենդար ֆուտբոլիստը Յուվենթուսում հանդես է գալիս 1993 թ.: Թուրինյան
ակումբի կազմում նա անցկացրել է 484 հանդիպում և խփել 202 գոլ: Յուվենթուսի
հետ, Դել Պիերոն հինգ անգամ դար
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Միլանի Ինտերի պաշտպան Մարկո Մատերացին հայտարարել է, որ Զինեդին
Զիդանի հետ այլևս որևէ խնդիր չունեն և իրենց միջև արդեն զինադադար է
կայացել: Պարզվում է, որ երկու ֆուտբոլիստները հանդիպել են իրար հետ, երբ
Ռեալը, Չեմպիոնների լիգայի շրջանակներում, մեկնել էր Միլան՝ հանդիպում
անցկացնելու տեղի համանուն թիմի հետ:
«Հանդիպեցինք հյուրանոցի ավտոկայանատեղիում: Դեմ առ դեմ հանդիպումն այլ
էր, քանի որ հասանք զինադադարի: Նա ասաց, որ չճանաչեց ինձ և կարծում էր,
որ ինչ-որ երկրպագու եմ: Նրան պարզեցի ձեռքս և ասացի, որ ափսոսում եմ ա
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Երեկ, Պորտոյի կոլումբիացի հարձակվող Ֆալկաոյի՝ Վիլիառեալի դարպասը
խփած գոլը, իր 16-րդ գնդակն էր Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում,
որը ռեկորդային ցուցանիշ է այդ մրցաշարի պատմության մեջ:
Կոլումբիացին գերազանցեց գերմանական ֆուտբոլի լեգենդար հարձակվող
Յուրգեն Կլինսմանի ռեկորդը, ով ՈՒԵՖԱ-ի գավաթի 1995/96 թթ. մրցաշրջանում
կարողացել էր խփել 15 գոլ:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն
հետաքրքրված է Մյունխենի Բավարիայի թուրք կիսապաշտպան Համիդ Ալթինթոպի
ծառայություններով:
Աղբյուրը հաղորդում է, որ Մոուրինիոյին գրավում է ֆուտբոլիստի
շարժունակությունը՝ դաշտի միջին հատվածում, նրա տեխնիկան և ատլետիկ
տվյալները:
Եթե Արքայական ակումբը որոշի ձեռք բերել ֆուտբոլիստին, ապա որևէ խնդրի
չի հանդիպի, քանի որ հունիսի 30-ին ավարտվում է նրա և Բավարիայի միջև
գործող պայմանագիրը:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ճանաչվել է ապրիլ
ամսի, Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ: Հարկ է նշել, որ
Անչելոտին նաև մարտ ամսին էր ճանաչվել լավագույնը:
Իտալացի մասնագետի գլխավորությամբ, «ազնվականները», ապրիլին անցկացրած վեց հանդիպումներում տոնել են հինգ հաղթանակ:
Այս մրցաշրջանում, Անչելոտտին, արդեն երրորդ անգամ է արժանանում այդ
կոչմանը, իսկ ընդհանուր առմամբ, չորրորդ անգամ՝ Անգլիա գալուց ի վեր:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Սպասվում է, որ առաջիկա օրերին, Բարսելոնան, մինչև 2014 թ. կերկարաձգի պայմանագիրը թիմի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալի հետ:
Հիշեցնենք, 31-ամյա Աբիդալը, կատալոնյան ակումբում հանդես է գալիս 2007 թ., որի կազմում անցկացրել է 94 հանդիպում:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Dauli Star-ը տեղեկացնում է, որ Մանչեսթեր Սիթին մտադիր է փորձ անել, որպեսզի ձեռք բերի Տոտենհեմի երիտասարդ աստղ Գարեթ Բեյլին:
Նշվում է, որ Սիթին քննարկում է հնարավորությունները, որպեսզի Բեյլի
համար, լոնդոնյան ակումբին առաջարկի 30 միլիոն եվրո և կիսապաշտպան Ջեյմս
Մինլերին:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Անգլիական Sun-ը տեղեկացնում է, որ բավական մեծ գումարներ կստանան
Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները, եթե կարողանան հռչակվել Անգլիայի
Պրեմիեր լիգայի չեմպիոն և նվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը:
Նշվում է, որ երկու մրցաշարերում հաղթանակից հետո, Մանչեսթեր Յունայթեդի
լավագույն 18 ֆուտբոլիստների մեջ (ընտրվում է խաղադաշտում անցկացրած
ժամանակի և անձնական արդյունքների սկզբունքով) կբաժանվի 10 միլիոն եվրո:
Մասնավորապես, ամեն հաղթանակի համար, յուրաքանչյուր
ֆուտբոլիստ ստանալու է 5 հազարական եվրո, իսկ վաստ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|