|
Главная » 2011 » Май » 7 » Աբիդալ. Վախենում էի կյանքիս համար, որովհետև երեխաներ ունեմ
12:29 Աբիդալ. Վախենում էի կյանքիս համար, որովհետև երեխաներ ունեմ |
Իսպանական «Բարսելոնայի»
պաշտպան Էրիկ Աբիդալը սարսափելի հիվանդության ախտորոշումից հետո կիսվել է
իր մտավախություններով, հաղորդում է Sport.es –ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել էին լյարդի չարորակ ուռուցք, և անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն:
«Երբ ինձ հայտնեցին հիվանդությանս
մասին, ես վախեցա կյանքիս համար, քանի որ երեխաներ ունեմ: Չգիտեի` ինչպես
ասել ծնողներիս, տեսնում էի կնոջս ծանր ապրումները: Բայց իմ վերադարձը
խաղադաշտ տվեց բոլոր հարցերի պատասխանները: Դա հեշտ չէր: Բայց ամենաշատ
ապրումներն այն ժամանակ էին, երբ հանրությանը հայտնի դարձավ իմ
հիվանդության մասին: Ես ահռելի թվով խրախուսական նամակներ էի ստանում ու
հասկացա, որ մարդիկ սիրում են ինձ: Հիմա ես նույն Աբիդալն եմ, ով իր
ընտանիքի հետ է ու խաղում է ֆուտբոլ աշխարհի լավագույն ակումբում»,- ասել է
Աբիդալը:
Լուսանկարը` Getty Images-ի
|
Просмотров: 311 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|