|
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն, Չելսիի սեփականատեր Ռոման
Աբրամովիչը չի քննարկում Ռաֆայել Բենիտեսի թեկնածությունը՝ լոնդոնյան
ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի համար:
Նշվում է, որ նախկինում, իսպանացի մասնագետը հասկացրել էր, որ դեմ չէ աշխատել Չելսիում:
Հիշեցնենք, որ Բենիտեսն անգործ է անցյալ դեկտեմբերից, երբ հեռացվեց Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնից:
|