Եվրո-2012-ի ընտրական փուլում, Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից,
Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոսել է իր սաների և
Կամերունի միջև, հուլիսի 7-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նա նշել է
նաև նշել է, որ Հայաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպումը իրենց համար
ամենառաջնայինն է:
«Այո՛, ամենայն հավանականությամբ, մեր մրցակիցը կլինի Կամերունը և խաղը
կկայանա Ավստրիայում, ինչպես և ծրագրված էր նախօրոք: Հույս ունեմ, որ ոչ մի
ֆորս մաժոր չի լինի և բոլոր պայմանավորվածությունները կմնան ուժի մեջ»
«Կամերունը, ավանդաբար համարվում է աֆրիկյան լավագույն հավաքականներից
մեկը, որի հետ խաղալը հետաքրքրիր կլինի: Ի դեպ, մեր բոլոր մտքերն այժմ
կապված են Հայաստանի հետ: Հենց այդ հանդիպումն է գտնվում առաջին տեղում»,-
մեջբերում է Ադվոկատի խոսքերը «Սպորտ Էքսպրեսը»:
|