Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ ՉԼ-ի
կիսաեզրափակչի՝ Բարսելոնա-Ռեալ պատասխան հանդիպմանը, չի երկրպագելու
թիմերից որևէ մեկին, տեղեկացնում է Marca-ն: Սակայն արգենտինացի
ֆուտբոլիստը հաջողություն է ցանկացել իր հայրենակիցներին, որոնք հանդես են
գալիս երկու թիմերում էլ:
«Չեմ երկրպագելու ոչ Ռեալին և ոչ էլ Բարսային, սակայն հաջողություն եմ
ցանկանում արգենտինացիներին: Նրանք բոլորն էլ լավ են խաղում: Խաղադաշտում
չկան ընկերներ: Ես ինքս խաղացել եմ արգենտինացի պաշտպանների դեմ, որոնք իմ
ընկերներն էին: Եվ պետք է ասեմ, որ նրանք ինձ չէին խնայում: Յուրաքանչյուրն
էլ խաղում է իր թիմի շահի համար»,- մասնավորապես ասել է Ագուերոն:
|