Վերջերս շատ է խոսվում, որ Մադրիդի Ռեալը կարող է ձեռք բերել
Բավարիայի թուրք ֆուտբոլիստ Համիդ Ալթինթոփին: Ինքը՝ ֆուտբոլիստը,
հարցազրույց է տվել մադրիդյան Marca-ին և նշել, որ տրանսֆերի վերաբերյալ
խոսակցություններ կան, սակայն դեռևս գործնական ոչինչ չկա:
«Մադրիդի Ռեալը՝ երազանք է, չէ՞ որ դա ամենամեծ ակումբն է, սակայն ես
դեռևս որևէ բան չեմ ստորագրել: Տրանսֆերի վերաբերյալ խոսակցություններ կան,
սակայն Ռեալի հետ պայմանագիր դեռ չկա»
«Ապագայում կխաղամ Գերմանիայի սահմաններից դուրս: Հուսով եմ, որ ամեն ինչ հստակ կլինի հաջորդ շաբաթ»
«Բավարիայում անցկացրած չորս տարիների ընթացքում, իմ նկատմամբ միայն
լավ վերաբերմունք է եղել: Միայն Վան Գալն էր, որ, վերջին շրջանում, ինձ չէր
վստահում և դա նույնիսկ այն ժամանակ, երբ Ռոբենը վնասվածք ուներ»,- ասել է
Ալթինթոփը:
|