Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ճանաչվել է ապրիլ
ամսի, Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ: Հարկ է նշել, որ
Անչելոտին նաև մարտ ամսին էր ճանաչվել լավագույնը:
Իտալացի մասնագետի գլխավորությամբ, «ազնվականները», ապրիլին անցկացրած վեց հանդիպումներում տոնել են հինգ հաղթանակ:
Այս մրցաշրջանում, Անչելոտտին, արդեն երրորդ անգամ է արժանանում այդ
կոչմանը, իսկ ընդհանուր առմամբ, չորրորդ անգամ՝ Անգլիա գալուց ի վեր:
|