AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն
հետաքրքրված է Մյունխենի Բավարիայի թուրք կիսապաշտպան Համիդ Ալթինթոպի
ծառայություններով:
Աղբյուրը հաղորդում է, որ Մոուրինիոյին գրավում է ֆուտբոլիստի
շարժունակությունը՝ դաշտի միջին հատվածում, նրա տեխնիկան և ատլետիկ
տվյալները:
Եթե Արքայական ակումբը որոշի ձեռք բերել ֆուտբոլիստին, ապա որևէ խնդրի
չի հանդիպի, քանի որ հունիսի 30-ին ավարտվում է նրա և Բավարիայի միջև
գործող պայմանագիրը: