AS-ը հաղորդում է, որ Մադրիդի Ռեալը հետաքրքրություն է
դրսևորում Բենֆիկայի և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուի
նկատմամբ:
Նշվում է, որ կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել
ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ: Բենֆիկան ցանկանում է Կոենտրաուի
համար ստանալ 30 միլիոն եվրո, սակայն Ռեալն ուզում է իջեցնել պահանջվող
գումարի չափը:
Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև Մյունխենի Բավարիան, որը պատրաստ է նրա համար Բենֆիկային վճարել 20 միլիոն եվրո: Սակայն AS-ը տեղեկացնում է, որ Կոենտրաուն չի ցանկանում ֆուտբոլային իր կարիերան շարունակել մյունխենյան գրանդի կազմում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, Արքայական ակումբը, Բենֆիկայից ձեռք է բերել Անխել դի Մարիային՝ 25 միլիոն եվրոյի դիմաց:
|