Նուրի Շահինի տրանսֆերն իրականացնելուց հետո, ինչպես և սպասվում
էր, Մադրիդի Ռեալի հաջորդ ձեռքբերումը կլինի մեկ այլ թուրք ֆուտբոլիստ՝
Համիդ Ալթինթոպը, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ Ալթինթոպի պայմանագիրը Բավարիայի հետ ավարտվում է այս
ամռանը և մյունխենյան ակումբի՝ այս մրցաշրջանի վերջին հանդիպմանը,
ֆուտբոլիստը հրաժեշտ կտա երկրպագուներին, որից հետո Ռեալը պաշտոնապես
կհայտատարի նրան ձեռբերելու մասին:
Նշվում է նաև, որ Մադրիդի Ռեալը պայմանագիր կկնքի Ալթինթոպի հետ մինչև 2015 թ. ամառը:
|