Մանչեսթեր Սիթիի հարձակվող Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ Ինտերում
հանդես գալու ժամանակ, Ժոզե Մոուրինիոն բարեհաճ չի եղել իր նկատմամբ:
Փոխարենը, նա գոհ է իր ներկայիս մարզչից՝ Ռոբերտո Մանչինիից:
«Կարող է պատահել, որ Մոուրինիոն քննադատում է ինձ, քանի որ ես չէի
կարողանում ինձ ղեկավարել: Չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ նա չկարողացավ
ինձ հասկանալ, սակայն Ռոբերտո Մանչինին անում է այն, ինչ չկարողացավ անել
Մոուրինիոն»
«Մանչինին տարբերվում է Մոուրինիոյից: Նրանք երկուսն էլ հիանալի
մասնագետներ են, սակայն տարբեր մարդիկ: Մանչինին աջակցում է ինձ, իսկ
Մոուրինիոն միշտ դեմ էր գնում ինձ»,- մեջբերում է Բալոտելլիի խոսքերը The
People-ը:
|