Ֆուտբոլային նախկին մրցավար, իտալացի Պյերլուիջի Կոլինան, որն այժմ
ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի անդամ է, նշանակում է ստացել, այսօր, մայիսի
3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնա - Ռեալ
հանդիպմանը: Կոլինան հետեւելու է հանդիպման գլխավոր մրցավար, բելգիացի
Ֆրանկ Դե Բլեկերեի գործողություններին:
Թիմերի առաջին խաղում, 2:0 հաշվով հաղթել է Բարսելոնան: Երկու գնդակներն
էլ Մեսին խփեց միայն Պեպեի հեռացումից հետո: Ռեալը բողոք ներկայացրեց
հանդիպման գլխավոր մրցավար, գերմանացի Վոլֆգանգ Շտարկի դեմ:
2002 թվականին կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալ -
Բարսելոնա պատասխան հանդիպման մրցավարը եղել է հենց Կոլինան: Խաղն ավարտվեց
1:1 հաշվով: Առաջին խաղում 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ 2002-ին
եզրափակիչ դուրս եկավ Ռեալը, տեղեկացնում է News.am-ը:
|