Բարսելոնան քիչ առաջ ոչ-ոքի ավարտեց արտագնա հանդիպումը Լևանտեի
հետ (1-1) և ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Այդ խաղում
Բարսելոնային հարկավոր էր ընդհամենը մեկ միավոր, որպեսզի անհասանելի դառնա
իր գլխավոր հետապնդողից՝ Մադրիդի Ռեալից, որն էլ կատալոնացիները կարողացան
իրագործել:
Հանդիպման երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսում. նախ աչքի ընկավ Կեյտան (28'), իսկ հետո Լևանտեից աչքի ընկավ Կայսեդոն (41'):
Հավելենք, որ դա Բարսելոնայի 21-րդ չեմպիոնական տիտղոսն է Լա Լիգայի
պատմության մեջ: Հարկ է նշել նաև, որ կատալոնյան ակումբը արդեն երրորդ
տարին անընդմեջ ուժեղագույնն է ճանաչվում Իսպանիայի Պրեմիեր լիգայում:
|