Bild-ը տեղեկացնում է, որ Բավարիայի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց
Ռումինեգեն հանդիպում է ունեցել Շալկեի մարզական տնօրեն Քրիստիան
Ներլինգերի հետ, որպեսզի քննարկի Մանուել Նոյերի տրանսֆերի հետ կապված
հարցերը:
Կողմերի միջև դա արդեն երկրորդ հանդիպումն է և եթե առաջին դեպքում,
Բավարիան, Նոյերի համար առաջարկում էր 14 միլիոն եվրո, ապա այս անգամ,
գումարի չափը մեծացել է՝ կազմելով 21 միլիոն:
Շալկեի պատասխանի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
|