Bild-ը տեղեկացնում է, որ Մյունխենի Բավարիան համաձայնության է
եկել Շալկեի հետ՝ վերջինիս դարպասապահ Նոյերի տրանսֆերը գնելու վերաբերյալ:
Նշվում է, որ տրանսֆերի գումարը կազմում է 21 միլիոն եվրո, որից 18
միլիոնը Շալկեն կստանա միանվագ, իսկ մնացած երեքը՝ որոշակի ժամանակ հետո:
Բացի այդ, Շալկեն կստանա ևս չորս միլիոն եվրո բոնուս, որը կախված կլինի
Բավարիայում՝ Նոյերի մրցելույթների հաջողությունից:
Սպասվում է, որ Բավարիան, Նոյերի հետ կկնքի չորսամյա պայմանագիր:
|