Կարիմ Բենզեման «Կամպ Նոուի» մամլո սենյակում անդրադարձավ վաղը կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին:
«Մենք
պետք է հարձակվենք, որպեսզի գոլ խփենք: Ես ամեն ինչ անելու եմ դրա համար:
Մենք գոլի կարիք ունենք, ու այդպիսի տեսք պետք է ունենանք»:
«Մոուրինյոն
Մեծ մարզիչ է, կարծում եմ՝ դա ապացուցեց նվաճելով Copa Del Rey-ն, ու
հասնելով Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ: Հուսով եմ՝ կհաղթենք այնտեղ ու
վերջնական արդյունքով կհասնենք եզրափակիչ»:
«Ֆուտբոլում
շատ բան կարող է պատահել 90 րոպեի ընթացքում, հուսով եմ, որ կկարողանանք
հաղթանակ տանել: Ոչինչ որոշված չէ ֆուտբոլում, և մենք կարող ենք ավարտել
հաղթանակած: Մենք ստիպված կլինենք ավելի շատ պաշտպանվել, որպեսզի նպատակին
հասնենք: Կարևորը՝ խաղի մաքրությունը պահելն է»:
«Ես այստեղ չեմ մրցավարներից խոսելու համար: Այստեղ եմ՝ ֆուտբոլ խաղալու համար: Դա է իմ գործը և վերջ»:
«Ես
հարմարվում եմ այն ամենի հետ, ինչ մարզիչը խնդրում է ինձ, փորձում եմ՝
անել այն, ինչ նա է ցանկանում: Նույնն անում է Կրիշտիանուն: Նա Մեծ խաղացող
է, Մենք ունենք նրա կարիքը գոլեր խփելու համար: Նա շատ կարևոր է Մեզ
համար»:


|