Չնայած Բենզեման կրկին կորցրել է մեկնարկային կազմում իր տեղը, «Ռեալը» չի պատրաստվում վաճառել ֆրանսիացի հարձակվողին:
Կարիմ Բենզեման արդեն կուշտ է իր կարգավիճակից. թիմի վերջին երեք
հանդիպումներում, այն էլ «Բարսելոնայի» պես մրցակցի դեմ պայքարներում,
ֆրանսիացին մնացել էր պահեստայինների նստարանին: Այնուամեանիվ, Բենզեման
խոստովանում է, որ չէր ցանկանա ճամպրուկները հավաքել, քանի նրա մեծագույն
երազանքներից է խաղալ ու հաղթանակների հասնել «արքայական» ակումբի կազմում:
Նա դեռ հավատում է, որ կարող է հասնել այս ամենին, սակայն գնալով
ապացուցվում է, որ Մոուրինյոն առաջվա պես չի վստահում ֆրանսիացուն: Եթե
«Ռեալի» մյուս խաղին ևս Բենզեման չմասնակցի, նշանակում է նրա դրությունը
իսկապես նախանձելի չէ: Բենզեմային մեկնարկային կազմում ներառելու
կամ պահեստայինների նստարանին թողնելու վերջնական որոշումը Մոուրինյոյի
ձեռքում է, սակայն ընդհանուր առմամբ «Ռեալի» երկրպագուներին ու մարզչական
շտաբին դուր է գալիս հարձակվողի խաղաոճն ու որակները: Այդ իսկ պատճառով
«Ռեալը» մտադիր չէ վաճառել նրան, չնայած ֆրանսիացու համար ստացված
առաջարկները չեն պակասում: |