Անգլիական ֆուտբոլի լեգենդ Դեյվիդ Բեքհեմը, ով այժմ հանդես է գալիս Լոս
Անջելես Գալաքսի ֆուտբոլայի ակումբում, Լոս Անջելեսում, իր Կադիլակ
մակնիշի ավտոմեքենայով, բախվել է մայթեզրին կայանված մի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով, մայթեզրին կանգնած մեքենայի վարորդը, պարանոցի
շրջանում ցավերի պատճառով, տեղափոխվել է հիվանդանոց, ում մոտ, բժիշկները
լուրջ որևէ վնասվածք չեն հայտնաբերել:
Որևէ վնասվածք չեն ստացել նաև Բեքհեմը և նրա հետ ավտոմեքենայում եղած նրա 12-ամյա որդին` Բրուքլինը:
|