|
Մանչեսթեր Յունայթեդի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովի ապագան կորոշվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, ֆուտբոլիստի գործակալը մտադիր է
հունիսին, բանակցություններ վարել Յունայթեդի ղեկավարության հետ, քանի որ
վերջին 18 խաղերում, Բերբատովը միայն հինգ անգամ է խաղադաշտ դուրս եկել
մեկնարկային կազմում:
Հավելենք, որ Բերբատովով հետաքրքրված են Լոնդոնի Տոտենհեմն ու Մյունխենի Բավարիան:
|