Գարեթ Բեյլի ստացած կոճի վնասվածքը կարող է ֆուտբոլիստին խանգարել
տեղափոխվել Մադրիդի «Ռեալը»: Տրանսֆերի արժեքը գնահատվում էր ոչ պակաս, քան
70 միլիոն դոլար: «Բեյլը շատ է տպավորել այս մրցաշրջանում, և չնայած
հրապարակային հայտարարություններին, նրա նկատմամբ հետաքրքրությունը բավական
մեծ է: Մենք հույս ունեինք նրան ստանալ տրանսֆերային պատուհանի սկզբում,
ավելի վաղ, քան մեկ այլ ակումբ էլ առաջարկ կաներ: Հիմա դա ամենայն
հավանականությամբ տեղի չի ունենա»,- արքայական ակումբի աղբյուրի խոսքերը
մեջբերում է Yahoo Sports-ը: 21-ամյա ուելսցու վերականգնման ժամկետները
դեռևս պարզ չեն և հասկանալի չէ, թե որքան լիարժեք նա կկարողանա պատրաստվել
հաջորդ մրցաշրջանին: