|
Главная » 2011 » Май » 11 » Բորբալանը ժամանեց Երևան (Լուսանկարներ)
00:50 Բորբալանը ժամանեց Երևան (Լուսանկարներ) |
22:21
10.05.2011
Այսօր Երևան ժամանեց իսպանացի
հայտնի մրցավար Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորած մրցավարական բրիգադը,
որը վաղը սպասարկելու է Հայաստանի գավաթի 2011թ. խաղարկության եզրափակիչ
"Շիրակ"-"Միկա" մրցավեճը: "Զվարթնոց" օդանավակայանում Իսպանիայում մեծ
ճանաչում ունեցող մրցավարը կարճ զրույց ունեցավ ArmSport.am-ի թղթակցի հետ:
Կիրակի
օրը "Բարսելոնա"-"Էսպանյոլ" հանդիպումը սպասարկած Բորբալանը նշեց, որ
պատրաստ է 1 րոպե զրուցել: Այդ ընթացքում նա պատմեց, թե որքանով է ծանոթ
հայկական ֆուտբոլին. "Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի:
Երբ հայտնի դարձավ, որ վարելու եմ Հայաստանի գավաթի եզրափակիչը, "Շիրակի" և
"Միկայի" մասին տեղեկություններ հավաքեցի ինտերնետով, որոշ չափով ծանոթացա
նրանց խաղին: Հավասարազոր թիմերի դիմակայություն է: Ես կանխատեսումներ չեմ
անում, խաղը ցույց կտա, թե ով է ուժեղ":
Վաղը "Հանրապետականում"
կայանալիք մրցավեճում Բորբալանին կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և
Էնրիկե Անդրես Սամպերը: Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվելու է 20:00-ին, իսկ
մուտքն ազատ է:


|
Просмотров: 304 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|