ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Բարսելոնայի կիսապաշտպան
Սերխիո Բուսկետսի դեմ, ով կասկածվում է Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ՝
Մարսելոյի նկատմամբ ռասիզմի դրսևորման մեջ: Խոսքը ՉԼ-ի կիսաեզրափակչի՝
Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպմանն արձանագրված հայտնի դրվագի մասին է:
Հետաքննությունը հարուցվել է Ռեալի կողմից տրամադրված տեսանյութի,
ինչպես նաև Մարսելոյի գրավոր դիմումի հիման վրա, համաձայն որի Բուսկետսը
կապիկ է անվանել բրազիլացի ֆուտբոլիստին:
ՈՒԵՖԱ-ն այդ հարցը կքննարկի մայիսի 15-ին, իսկ որոշման մասին համապատասխան հայտարարություն կլինի հաջորդ օրը:
|