Իսպանական "Բարսելոնայի”
կիսապաշտպան Չավի Էրնանդեսը վստահություն է հայտնել, որ Մադրիդի "Ռեալի”
հետ կլասիկոները բացասական չեն անդրադառնա Իսպանիայի հավաքականի վրա,
հաղորդում է Marca-ն:
Իսպանիայում շատերը նման մտավախություն ունեն, քանի որ երկու գրանդերի միջև հանդիպումները բավական լարված են ընթանում:
"Ես վստահ եմ, որ հավաքականում ոչ
մի խնդիր չի լինի: Մենք հաղթել ենք աշխարհի և Եվրոպայի
առաջնություններում, և բոլորն արդեն համոզվել են, որ հավաքականում
ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում: Որևէ պատճառ չեմ տեսնում ազգային
հավաքականում խնդիրներ ունենալու համար”, - ասել է Չավին:
|