"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերաբերյալ:
"Մանչեսթեր Յունայթեդն” այդ
հանդիպման ֆավորիտն է: Դա հիանալի թիմ է, որը սիրում է ֆուտբոլ խաղալ, և
միգուցե դա լավ է մեզ համար: Բայց ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք
հաղթանակ տոնել այդ մրցավեճում”, - Չավիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի
"Մանչեսթեր Յունայթեդ” – "Բարսելոնա” հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին
"Ուեմբլի” մարզադաշտում:
Լուսանկարը` Getty Images-ի
|